Լրահոս

15.11.2018 09:24


Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը