Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Փետրվարի 16, 2019 08:25 Պետք է օր առաջ կանգ առնել և դադարեցնել այդ գործընթացը:
ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

Փետրվարի 16, 2019 08:20 Փաստորեն, եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր։

Խմբագրական

Նոյեմբեր 16, 2018 11:38

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը

20-րդ դարասկզբում, ուսումնասիրելով սոցիալ-դեմոկրատական ու լիբերալ ուղղվածության կուսակցությունները, գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսը հանգեց այն եզրակացության, որ արտաքուստ ժողովրդավարական լոզունգներով հանդես եկող կուսակցությունները ներքուստ ունեն խիստ ավտորիտար կառուցվածք և ձգտում են կուսակցական օլիգարխիայի՝ խմբիշխանության:

Քաղաքական էլիտաների տեսության մեջ հայտնի են Միխելսի ձևակերպումները կուսակցություններում օլիգարխիայի երկաթյա կանոնի մասին: Ցանկացած կուսակցություն և ընդհանրապես կազմակերպություն ունի իշխանական ուղղահայաց և ձգտում է ամրապնդել այդ ուղղահայացը:

Կայացած հասարակություններում և պետություններում ձգտում են առավելագույնս վերահսկելի դարձնել կուսակցությունների գործունեությունը և սոցիալիզացնել դրանք: Իսկ չկայացածներում կուսակցությունները մնում են որպես փակ, անվերահսկելի ու ֆինանսավորման առումով մութ կառույցներ: Այս օրինաչափություններն ունեն օբյեկտիվ պատճառներ ու միայն մրցակցային բիզնես միջավայրը և մասնավոր սեփականության պաշտպանության կայացած համակարգն է հնարավորություն տալիս թափանցիկ դարձնել կուսակցություններին, դրանց կառուցվածքը սարքել ներառական ու հանրայնորեն վերահսկելի: Հայաստանում այդ առումով դեռ շատ ճանապարհ կա անցնելու:

Օլիգարխիայից էլ վատ. օխլոկրատիա

Ավտորիտար և անգամ տոտալիտար կառուցվածք ունի օխլոկրատիան՝ ամբոխի իշխանությունը: Արտաքուստ այն ամենաժողովրդավարականն է թվում, քանզի լիդերը հասանելի է և գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում՝ նա իրենցից մեկն է:

Ամբոխին դիրիժորի կողմից ներշնչվում է, որ «ժողովուրդն» է որոշում կայացնում, բայց դա բլեֆ է: Ամբոխի ինտելեկտուալ կարողությունները չեն գերազանցում տարրական դասարանում սովորողի ինտելեկտը: Հետևաբար ամբոխը չի կարող որոշումներ կայացնել: Այն կատարում է միայն հրահանգներ: Ուսուցչից ստացած հրահանգներ:

Ամբոխին խաբում են ճիշտ այնպես, ինչպես խաբում են փոքրահասակ երեխային, երբ ուզում են նրան որևէ քայլ անել տալ, բայց դա ներկայացնում են այնպես, որ երեխան կարծի, թե ինքն է որոշում կայացրել ու հաճույքով կատարի քայլը:

Գլուխը կորցրած ամբոխը

Ամբոխների տեսակներն ու վարքաբանությունն ուսումնասիրող Նոբելյան մրցանակակիր Էլիաս Կանետտին պնդում էր, որ ամբոխին միշտ պետք է դիտարկել որպես մեկ միասնական օրգանիզմ, որը իր բնությամբ ձգտում է ավտորիտարիզմի ու վոժդիզմի:

Ամբոխն, ըստ նրա, ունի բազում ձեռքեր, բազում ոտքեր, բազում աչքեր, բայց ընդամենը մեկ գլուխ, որն ամբոխինը չէ (այստեղից էլ «գլուխը կորցրած ամբոխ» ձևակերպումը): Գլուխը ամբոխի լիդերն է, որը ստիպում է ամբոխին շարժել իր բազում ոտքերն ու ձեռքերը, բայց ոչ միտքը, քանզի ամբոխի մոտ միտքը շարժող մարմնի մասը բացակայում է:

Ամբոխի միջոցով իշխանության ձևավորումը, ըստ սահմանման, չի կարող լինել ժողովրդավարական, քանզի կուռք-ամբոխ հարաբերությունները ենթադրում են ենթարկեցում-հպատակում մոդել:

«Քաղաքացիական պայմանագրի» սուպերօլիգարխացումը

Վերևում արդեն նշեցինք, որ ըստ Միխելսի կանոնի՝ կուսակցություններում գործում է օլիգարխիայի երկաթյա կանոնը: Կուսակցություններում շատերը լինում են հավասար, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար, քան մյուսները:

«Սուպերհավասարների» կուսակցություն է դառնում ամբոխի աջակցությամբ ու վոժդիզմի հիմքով կառուցվողը:

Մինչև այս տարվա «թավշյա» գործընթացները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թույլ էր բոլոր առումներով և այդ իսկ պատճառով որոշ չափով ուներ ներքին ժողովրդավարություն: Ապրիլ-մայիսից հետո բնական էր, որ այդ կառույցը ձգտելու է օլիգարխացման, քանզի չկայացած քաղաքական համակարգով երկրներում անշեղորեն գործում է Միխելսի սկզբունքը:

«Քաղաքացիական պայմանագիրը» ձգտում է կուսակցական օլիգարխացման և դեկտեմբերի 9-ին ամբողջական իշխանություն վերցնելուց հետո դառնալու է սուպերօլիգարխիկ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այդ կուսակցությունն օրերս լքած անդամը՝ Գևորգ Աճեմյանը, ով ֆեյսբուքյան էջում պատմել էր, թե ինչպիսի բարքեր են տիրում ՔՊԿ-ի ներսում, հաստատել է Միխելսի կանոնը:

Ակնհայտ է, որ քաղաքական ու քաղաքացիական ինստիտուտների չկայացածության, հակակշիռների բացակայության, հանրային իմունիտետի թուլության և հանրության լայն շրջանակների իրավաքաղաքական ցածր գիտակցության պայմաններում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր ավտորիտար դրսևորումներով, շատ արագ կգերազանցի նախորդ «իշխանության կուսակցությանը»՝ ՀՀԿ-ին, քանզի ունի հանրային լայն աջակցություն:

ՀՀԿ-ինը բրեժնևաչեռնենկոյական տիպի ավոտրիտարիզմ էր, որը լճացածության պատճառով զիջեց դիրքերը: ՀՀԿ-ն ու դրա լիդերը չունեին հանրային աջակցություն և ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը: Սա այն դեպքն է, երբ վիշապին սպանողը դառնում է շատ ավելի մեծ վիշապ:

Նոր «իշխանության կուսակցությունը» աճող օրգանիզմ է և ունի ամբոխի աջակցությունը, ինչը ՔՊԿ-ին իր ձևով կնմանեցնի տոտալիտար իշխանություն ունեցող ռեժիմներին: Կռապաշտության վրա հիմնված իշխանական ու կուսակցական համակարգ կար Մուսոլինիի Իտալիայում, ֆաշիստական Գերմանիայում և բոլշևիկյան ՍՍՀՄ-ում:

ՔՊԿ-ական սուպերավտորիտարիմզը և՛ կուսակցության ներսում, և՛ պետական կառավարման ոլորտում հիմնված կլինի մեկ անձի պաշտամունքի քարոզի վրա և կձգտի տոտալիտարիզմի: Իսկ դա նշանակում է, որ Գևորգ Աճեմյանի ճակատագրին դեռ շատերն են արժանանալու ՔՊԿ-ում, բայց ոչ բոլորն են հրապարակավ արտահայտվելու այդ մասին, քանզի վախի մթնոլորտը և հոգեբանական գործոններով պայմանավորված ինքնագրաքննությունը թույլ չեն տալու դա անել:

100 տոկոսով կարելի է պնդել, որ ՔՊԿ-ն իր կուսակցական գերուղղահայաց կառուցվածքը նույնությամբ կձգտի տեղափոխել պետական համակարգ: Հենց այդ նպատակով էլ անդեմ ու ոչինչ չորոշող խորհրդարան է ձևավորվում, որպեսզի քաղաքական թատերաբեմում ունենանք մեկ մարդու դոմինանտություն: Մարդ, որը աշխատելու է վարչապետ, պատգամավոր, քաղաքապետ, մարզպետ, գյուղապետ, նախարար, դատավոր, դատախազ, քննիչ, գրաքննիչ, հավատաքննիչ: Մի խոսքով՝ կուռք:

Թե ինչի կարող է հանգեցնել ՔՊԿ-ի սուպերօլիգարխացումը և ինչով կավարտվի մեկ դերասանի թատրոնը, դժվար չէ կռահել: Հարցն այստեղ ժամկետներին ու վճարվելիք գնին է վերաբերում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը:
Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Նոյեմբեր 07, 2018 14:21 Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ռազմատենչ):
Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հոկտեմբեր 19, 2018 10:45 Հեղափոխությունը, միգուցե, կարելի է անել «դուխով», բայց պետությունը պետք է կառուցել ու զարգացնել ԽԵԼՔՈՎ:
Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիա

Սեպտեմբեր 28, 2018 12:54 Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին:
Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Սեպտեմբեր 24, 2018 19:07 Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։