Քաղաքական

16.11.2018 12:30


Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Երեկ Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ի նշան բողոքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կարեն Հովհաննիսյանը։

«Նոր եմ իմանում: Փաստորեն այսօր Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան- Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, այդպիսով իրենց բողոքը արտահայտելով ՔՊ-ի Գեղարքունիքի ռեյտինգային ցուցակի վերաբերյալ»,-գրել է օգտատերը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ բողոքի ցույց էր Ապարանում, տեղի ՔՊ-ականները դժգոհ էին իրենց ընտրատարածքի ռեյտինգային ցուցակից, նշում էին, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել:

Աղբյուրը՝ armtimes.com

Այս խորագրի վերջին նյութերը