Լրահոս

16.11.2018 16:16


Միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էր 240.000 դրամ

Միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էր 240.000 դրամ

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել է, որ իր ծանոթ, 1955 թ. ծնված Սամվել Շ.-ն Օրբելի փողոցում վիճաբանում է գրպանահատների հետ:
Նույն օրը ժամը 22.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 83 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.10-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսի սրահում Արտակ Կ.-ն Սամվել Շ.-ի գրպանից գողացել է 240.000 դրամ:
Արտակ Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է գողոնը:
Կատավում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը