Աշխարհ

17.11.2018 08:57


Ազգերի լիգա. Մովսիսյանի պոկերի շնորհիվ Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութ)

Ազգերի լիգա. Մովսիսյանի պոկերի շնորհիվ Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութ)

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Ջիբրալթարի համեստ ընտրանուն:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Դե Բարը: 27-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Յուրա Մովսիսյանը: Երկրորդ կեսում մեր թիմը շատ ավելի հաջող մեկնարկեց: 9 րոպեում Մովսիսյանը ևս 3 գոլ ուղարկեց մրցակցի դարպասը և իր հաշվին արդեն պոկեր գրանցեց: 66-րդ րոպեին նորամուտի խաղում իր անդրանիկ գոլը խփեց Արթուր Քարտաշյանը: 78-րդ րոպեին տանտերերի կազմում 2-րդ գոլը խփեց Պրիեստլեն: Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին հաշիվն ավելի խոշոր դարձրեց Ալեքսանդր Կարապետայնը:

Ջիբրալթար - Հայաստան՝ 2:6

1:0՝ Դե Բար (10'), 1:1, 1:2, 1:3, 1:4՝ Մովսիսյան(27', 48', 52', 54'), 1:5՝ Քարտաշյան, 2:5՝ Պրիեստլեն (78'), 2:6՝ Կարապետյան (90+4')

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը