Լրահոս

17.11.2018 10:43


Ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. կա 4 տուժած

Ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. կա 4 տուժած

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Ոսկեթափ-Վեդի գյուղամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 33 PՍ 758 համարանիշի և Opel մակնիշի 35 TX 189 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կնտրոն, որտեղից էլ մեկին տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը