Աշխարհ

17.11.2018 15:22


Կոսովոյում Թուրքիայի դեսպանը ՃՏՊ հետևանքով կոտրվածքներ է ստացել

Կոսովոյում Թուրքիայի դեսպանը ՃՏՊ հետևանքով կոտրվածքներ է ստացել

Կոսովոյում Թուրքիայի դեսպան Քըվըվըլջըմ Քըլըչը մայրաքաղաք Պրիշտինայի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՃՏՊ արդյունքում իրար են բախվել երեք մեքենա: Վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս չորսը, այդ թվում և Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ, վիրավորվել ու հոսպիտալացվել են:

Քըլըչը ստացել է կրծքավանդակի վնասվածք, կողոսկրերի կոտրվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը