Լրահոս

19.11.2018 14:16


Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Mercedes-ը, մարդատար Газель-ը, Vօlkswagen-ը և Ford-ը

Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Mercedes-ը, մարդատար Газель-ը, Vօlkswagen-ը և Ford-ը

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Թադևոս Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի 35 DQ 305 համարանիշի, Արարատի մարզի Նորապատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արմեն Պողոսյանի վարած Газeль մակնիշի 0732 Տ համարանիշի և 28-ամյա Արթուր Սարգսյանի վարած Vօlkswagen մակնիշի 35 QX 236 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Газель-ն էլ բախվել է Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խաչատրյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford մակնիշի 35 XP 024 համարանիշի շարժական վուլկանիզացիա օգտագործվող ավտոմեքենային։

Ոստիկանները պարզել են, որ վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Սարգսյանը, ուղևոր՝ 35-ամյա Սարգիս Ղահրամանյանը, վարորդներից Ա. Պողոսյանը, նրա ուղևոր՝ Արարատի մարզի Նորապատ գյուղի բնակիչ, 19-ամյա Կարեն Պողոսյանը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 19-ամյա Կարինե Պողոսյանը, 1-ամյա Գայանե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը