Հարցազրույց

Նոյեմբեր 20, 2018 15:35

Ն. Բերբերյան. «Օնկոպլաստիկ վիրաբուժության օգնությամբ անվտանգ հեռացնում ենք ուռուցքը՝ միաժամանակ պահպանելով կրծքագեղձի արտաքին տեսքը»

Ն. Բերբերյան. «Օնկոպլաստիկ վիրաբուժության օգնությամբ անվտանգ հեռացնում ենք ուռուցքը՝ միաժամանակ պահպանելով կրծքագեղձի արտաքին տեսքը»

Մասնագետների համոզմամբ՝ առողջության պահպանման համար ցանկալի է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ հետազոտվել, ինչը կօգնի վաղ շրջանում բացահայտել հայտնաբերված հիվանդությունները, ժամանակին ու առավել դյուրին իրականացնել անհրաժեշտ բուժումը: Ցավոք, այդ մշակույթը դեռևս արմատավորված չէ հասարակության շրջանում: Հատկապես կանայք դիմում են բժշկի օգնությանը, երբ խնդիրն արդեն լուրջ է: Մեր զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Մամմոլոգիայի ու կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանն է:

-Պարոն Բերբերյան կանանց քանի տոկոսն է տարվա ընթացքում բախվում կրծքագեղձի քաղցկեղի հետ: Առհասարակ, որ տարիքի կանանց մոտ է գերակշռում խնդիրը և մտահոգիչ է արդյոք պատկերն այդ առումով մեր հանրապետությունում:

-Հստակ թվեր կդժվարանամ նշել, սակայն, համաշխարհային առողջապահական կազմակերպության վերջին տվյալների համաձայն, կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղային հիվանդությունների ընդհանուր համապատկերում 30 տոկոս է կազմում: Բարեբախտաբար բուժման արդյունավետությունն է բավականին բարձր, և հատկապես առաջին և երկրորդ փուլերում հայտնաբերելիս բուժելիությունը շատ մեծ է`մինչև 100 տոկոս, 3-րդ փուլում` 70 տոկոս է կազմում։ Բուժելիությունը կտրուկ նվազում է արդեն 4-րդ փուլում: Իհարկե հասկանալի է, որ բժշկին չդիմելը նաև սոցիալական խնդրով է պայմանավորված, քիմիաթերապիան մեծ գումարներ արժե, վիրահատությունն էլ բավականին ծախսատար, բայց ոչինչ կարևոր չէ այնքան, որքան մեր առողջությունը` հետևաբար պետք է շատ ուշադիր լինել: Մենք կարող ենք ամեն ինչի վրա գումար ծախսել, բայց ոչ` հետազոտության: Պետք է կոտրել այդ կարծրատիպը:

-Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումն արդեն լուրջ սթրես է կնոջ համար: Ինչ անել, որ կանայք այդ ախտորոշմանը չվերաբերվեն որպես «դատավճռի»:

-Պետք է ասեմ, որ կրծքագեղձի քաղցկեղը շատ լավ է ենթարկվում բուժման: Մշակվել են շատ լավ բուժման սխեմաներ: Արդեն ասացի, որ արդյունավետությունը բավականին բարձր է: Դեպքեր ունենք, երբ հիվանդը քիմիաթերապիայից հետո գալով վիրահատության, նկատվում է ուռուցքի չափերի արտահայտված փոքրացում ընդհուպ մինչև անհետացում, և ինչքան փոքր է ուռուցքը չափերով, այնքան մեծ է հավանականությունը, որ կարողանալու են իրականացնել կրծքագեղձի օնկոպլաստիկ պահպանողական վիրահատություններ, հետևաբար պահպանել կրծքագեղձի արտաքին տեսքը։

Քիչ չեն դեպքերը, երբ կանայք մեզ են դիմում սոցփափեթի շրջանակում հետազոտվելու արդյունքում: Մեր նորաբաց բաժանմունքն արդեն երկու անգամ բաց դռների օր է կազմակերպել, հետազոտություններ ու խորհրդատվություններ ենք անցկացրել: Շատ կարևոր են տեղեկատվական միջոցառումները, դրանք կհուշեն կանանց ուշադրություն դարձնել որոշակի ահազանգող արտաքին նշանների: Փորձելու ենք մեր նախաձեռնությանը ներգրավվել հասարակական կազմակերպությոններին, այդ առումով շատ արդյունավետ գործակցում ենք «Եվրոպա Դոննա Արմենիա»-ի հետ: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ախտորոշումն արդեն սթրես է կնոջ համար: Կարծում եմ շատ կարևոր է հիվանդի հետ անկեղծ լինել, մեծ դեր ունեն հարազատները, բայց ամենակարևորը` հենց հիվանդի լավատեսությունն ու այդ փորձությունը հաղթահարելու ուժեղ կամքն է: Ցանկացած լավ արդյունքի հիմքում առաջին հերթին հիվանդի լավատեսությունն է ու հավատը:

-Պարոն Բերբերյան ինչ խնդիր է դրել իր առաջ նորաբաց բաժանմունքը, որտեղ արդեն ժամանակակից սարքավորումներով հնարավոր է լուծել կրծքագեղձի հետ կապված յուրաքանչյուր խնդիր` հիվանդության ախտորոշումից, մինչև ամենաբարդ վիրահատություններ:

-Մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքը իր առջև խնդիր է դրել հետազոտությունները, խորհրդատվությունները և փոքր միջամտություններն անցկացնել մեկ տեղում և շատ արագ: Սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, վիրաբույժի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև ախտորոշիչ բիոպսիաները, այսինքն` բժիշկների խումբը աշխատում է միասին, միաժամանակ և օպերատիվ, ինչը օգնում է ճիշտ ախտորոշում անել և բուժման ընթացքը մշակված սխեմայով կազմակերպել: Ճիշտ ախտորոշումը հետագա բուժման ամենամեծ գրավականն է: Մենք ձգտում ենք սպասարկման առավել բարձր որակ ապահովել:

-Բացի կրծքագեղձի վիրահատությունից բաժանմունքում նաև օնկոպլաստիկ վիրահատություններ են իրականացվում...

-Այո, մեր հիմնական պատակը կրծքագեղձի պահպանումն է որպես կնոջ արտաքին օրգան: Ցանկացած կնոջ համար դա շատ կարևոր է, նաև լուրջ սթրես է կրծցքագեղձից զրկվելը: Նախկինում վիրահատության արդյունքում հեռացվում էր ուռուցքը և կինը զրկվում էր կրծքից: Բարեբախտաբար պատկերն այսօր այլ է` Հայաստանում ևս սկսել ենք կիրառել աշխարհի զարգացած երկրների փորձը` օնկոպլաստիկ վիրաբուժությունը, երբ հեռացնելով ուռուցքը` պահպանում ենք կրծքագեղձը: Այս մեթոդը նոր է սկսել զարգանալ: Մեզ մոտ օնկոլոգն առանձին մասնագետ է, պլաստիկ վիրաբույժն առանձին, սակայն, երբ երկու միջամտությունները նույն մասնագետն է անում` առավել ճշգրիտ է լինում, նաև` հարմար ֆինանսական առումով: Ես օնկոպլաստիկ վիրաբուժության վերապատրաստումներ եմ անցել Շվեցարիայում և Իտալիայում, և շարունակելու եմ վերապատրաստումների շարքը: Ի դեպ, այս ոլորտը Հայաստանում զարգացնելու հարցում մեծ ներդրում ունի ամերիկահայ ճանաչված բժիշ Արթուր Սալիբյանը: Նա տարվա ընթացքում մի քանի անգամ լինում է հայրենիքում և մասնակցելով նման վիրահատությունների իր փորձն է փոխանցում այս ոլորտում զբաղվող մասնագետներին:

Ի դեպ, վերջերս Արցախում էինք, մեր գործընկերների հետ մասնագիտական քննարկումներ ու փորձի փոխանակում անցկացրինք: Արցախը մեր հայրենիքի մի մասն է և պետք է օգնենք նաև արցախցի մեր քույրերին ու մայրերին: Ուզում եմ կրկնվել` մեր առողջության պահպանումը մեր ձեռքերում է, իսկ դրա համար պետք է տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել:

Հարցազրույցը վարեց՝ Մարինա Հովհաննիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Ապրիլ 19, 2019 16:34 Անմակարդակ մարդու ելույթն ինձ վրա չի կարող ազդել:
«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

Ապրիլ 19, 2019 11:55 «Ամենաստոր տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդի միջից հանեցին անհատականությունը»։
«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

Ապրիլ 18, 2019 00:36 Դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։
Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ապրիլ 17, 2019 13:50 Սիլվա Համբարձումյանն ինքն է խճճվել իր ասածներում:
Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 10:24 «Ունենք առանց պատկերացումների կառավարման մոդել»:
Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ապրիլ 16, 2019 11:55 «Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր»։
«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

Ապրիլ 16, 2019 09:50 Վերջին մի քանի ամիսներին շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել։
«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Ապրիլ 14, 2019 00:45 «Նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային»։
«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 11:34 «Մտահոգիչ է վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը»։
«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 09:25 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ հանրային-քաղաքական գործընթացների մասին։
Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 20:12 Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:
«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Ապրիլ 10, 2019 00:05 Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։
Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ապրիլ 08, 2019 11:13 «Հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»։