Մեկնաբանություն

Նոյեմբեր 21, 2018 10:40

Էշ մի սատկի, գարո՞ւն կգա. ի՞նչ է մտածում Փաշինյանը

Էշ մի սատկի, գարո՞ւն կգա. ի՞նչ է մտածում Փաշինյանը

Երեկվա ասուլիսում անդրադառնալով Ամուլսարի հանքի թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցի լուծումը կլինի գարնանը: Մինչև այդ կփորձեն փորձագիտական գնահատականով պարզել, թե արդյոք վնասո՞ւմ է հանքի շահագործումը Սևանա լճին ու Ջերմուկի ջրերին:

Ըստ Փաշինյանի՝ եթե պարզվի, որ վնասվում են ջրերը, ապա հանքը չի շահագործվի: Իսկ եթե պարզվի, որ վնաս չկա, ապա հանքը կշահագործվի: Նա նաև ասել է, որ իրենք բյուջեի փողերը չեն խնայելու՝ այս հարցերը պարզելու համար (հետաքրքիր է, իսկ ժողովուրդը համաձա՞յն է, որ իր վճարած հարկերը ծախսվեն նման «միջոցառման» համար):

Էշ մի սատկի, գարուն կգա

Ն. Փաշինյանի առաջարկած լուծման ճանապարհը մի շարք հարցեր է առաջացնում:

Երբ հայտարարվում է, որ գարնանը որոշում կկայացնեն, ապա կառավարությունում հարց չի՞ առաջանում, թե «Լիդիան Արմենիայի» հարկադրված պարապուրդի արդյունքում աշխատանքը կորցրած 1.200-ից ավելի մարդիկ ու նրանց ընտանիքները ինչպե՞ս պետք է ապրեն մինչև գարուն: Հայտնի ժողովրդական խոսքի համաձայն՝ էշ մի սատկի, գարո՞ւն կգա:

Իսկ ինչպե՞ս պետք է հանքի շահագործման լիցենզիա ունեցողները մինչև գարուն լրացուցիչ գումարներ գտնեն չաշխատող հանքի պահպանման ծախսերը և ձմեռային նախապատրաստությունն իրականացնելու համար. չէ՞ որ ներդրողները ոչ մի երաշխիք չունեն, որ մեկ այլ դեպքում կամ մեկ այլ առիթով արհեստական որևէ այլ խոչընդոտ չի ստեղծվի իրենց համար: Եթե երաշխիք չունեն, ապա ինչո՞ւ պետք է մինչև գարուն հանքի պահպանման համար գումարներ հատկացնեն:

Տնտեսական ու բնապահպանական ռասիզմ

Ալավերդու պղնձաձուլարանին պետական մարմինը տուգանում է՝ մինչև այդ բացահայտելով, որ կա բնապահպանական նորմերի կոպիտ խախտում: Գործարանի ղեկավարությունը հայտնում է, որ ստիպված է փակել ձուլարանը: Դրանից հետո գործարանի մոտ 500 աշխատողները դուրս են գալիս բողոքի ու կառավարությունն անմիջապես արձագանքում է՝ թույլ տալով բնապահպանական նորմերի խախտմամբ ձուլարանի աշխատանքների շարունակումը:

Ալավերդու դեպքում կառավարությունը, անշո՛ւշտ, ողջամիտ որոշում է կայացրել: Չէր կարելի 500 ընտանիքի թողնել առանց եկամտի աղբյուրի:

Պարզ է, որ պետք է ձգտել ժամանակի ընթացքում լուծել բնապահպանական խնդիրը, բայց երկիրը ոչ միայն բնությամբ է երկիր, այլ նախևառաջ՝ մարդկանցով: Եթե մարդիկ աշխատանք ու եկամուտ չունենան, ապա կարտագաղթեն. ո՞ւմ է պետք բնությունն առանց մարդու:

Ալավերդու պահով ճիշտ որոշում է կայացվել, բայց, չգիտես ինչու, համանման իրավիճակում Ամուլսարի հանքի հարցով կայացվել է հակառակ որոշումը: Այսինքն՝ չի լսվել հանքի աշխատողների բողոքի ձայնը և թույլ չի տրվել հանքի աշխատանքների շարունակումը: Եվ դա այն դեպքում, երբ պղնձաձուլարանի աշխատանքի դեպքում Ալավերդու բնությանը հասցվող վնասը իրական է, իսկ Ամուլսարինը՝ ենթադրյալ: Սա ի՞նչ տնտեսական ռասիզմ է:

Կառավարությունը պետք է երկակի ստանդարտներ չկիրառի և կողմնորոշվի, այլապես ռասիզմ է ստացվում:

Եթե կարևորը աշխատատեղն է, ապա ինչո՞ւ են ալավերդցիների աշխատանքային հարցերը լուծվում, իսկ ջերմուկցիներինը՝ ոչ: Ալավերդցիներն ավելի լա՞վ են ճանապարհ փակում ու ավելի բա՞րձր են աղմկում: Այդպե՞ս են սրանից հետո մեր երկրում հարցեր լուծվելու:

Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ճանապարհ փակելը արդյունավետ էր ու ընդունելի, բայց բացարձակ անընդունելի է նույն տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության կառավարման մեջ:

Եթե կառավարության համար առաջնայինը բնապահպանությունն է և մարդկանց առողջությունը, ապա ինչո՞ւ է Փաշինյանը մտածում ջերմուկցիների ու հարակից գյուղերի բնակիչների առողջության մասին և փաստացի աջակցում հանքի ճանապարհը փակողներին՝ առաջնորդվելով հանքի շահագործման արդյունքում առաջանալիք ենթադրյալ ու չապացուցված բնապահպանական խնդիրների մասին կարծիքներով, իսկ ահա Ալավերդիում թույլատրում է ձուլարանի աշխատանքները՝ հաշվի չառնելով, որ կան իրական, այլ ոչ թե ենթադրյալ բնապահպանական խնդիրներ: Ալավերդցիների առողջությունն ու Ալավերդու բնությունը նվա՞զ կարևոր են: Սա ի՞նչ բնապահպանական ռասիզմ է:

Ոչ հռետորական հարցեր

Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը վնաս չէ ջրային ավազանին ու հանքի շահագործումը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին (հանքի շահագործման իրավունք ստացած ներդրողները պնդում են, որ դա այդպես է), ապա ո՞վ է պատասխան տալու Հայաստանին ու մասնավոր ընկերությանը հասցրած հսկայական վնասների համար:

Ո՞վ վճարելու ամիսներ շարունակ աշխատանքից զրկվածների աշխատավարձը:

Ո՞վ է փոխհատուցելու պետական բյուջեի չստացած եկամուտները:

Ո՞վ է պատասխան տալու կապալառու կազմակերպությունների կրած վնասների համար և ո՞վ է վճարելու նրանց չստացած եկամուտները:

Եթե գարնանը պարզվի, որ հանքը վտանգավոր չէ և ենթակա է շահագործման, ապա ո՞վ է պատասխան տալու Ջերմուկ առողջարանային ու զբոսաշրջային քաղաքի իմիջին հասցված վնասի (թերևս՝ չվերականգնվող) համար: Այս ընթացքում այնքան սարսափելի բաներ գրեցին հանքի վտանգների մասին, որ մարդիկ արդեն մտածում են՝ Ջերմուկում երկգլխանի երեխաներ են ծնվում, ջուրը կարմիր է, ծառերի տերևների փոխարեն դևի գլուխներ են աճում և մարդիկ միայն ցիանիդի ու թթվային դրենաժի կոկտեյլ են խմում: Ո՞վ կգնա այսքանից հետո Ջերմուկ հանգստանալու: Մտածե՞լ եք այդ մասին:

Եվ ամենակարևորի մասին: Ո՞վ պետք է պատասխան տա Հայաստանի ներդրումային միջավայրին ու ընդհանրապես՝ երկրին հասված հսկայական վնասի համար: Ո՞վ այստեղ լուրջ ներդրումներ կանի, երբ տեսնում է, որ հայաստանյան միակ ընկերությունը, որը 100 տոկոսով թափանցիկ է աշխատում, որը ունի միջազգային մակարդակի լուրջ ներդրողներ, որը առաջնորդվում է ժամանակակից ստանդարտներով, և որի բաժնետոմսերը Տորոնտոյի միջազգային բորսայում ցուցակված են ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է բաժնետեր դառնալ (այս ընթացքում, ի դեպ, «Լիդիանի» բաժնետոմսերի գներն ընկել են ավելի քան 6 (վեց) անգամ, ինչն անուղղակիորեն նշանակում է Հայաստանի բիզնես-դաշտի հանդեպ վստահության կտրուկ անկում), ունի խնդիրներ և զոհ է դարձել հեղափոխական տեխնոլոգիաների ու հեղափոխական անպատասխանատվության:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ է թաքցվում Արցախի հարցով

Ի՞նչ է թաքցվում Արցախի հարցով

Դեկտեմբեր 13, 2018 13:06 Փաշինյանը բանակցում է Ղարաբաղի հարցով այն փաթեթի շրջանակներում, որը ստացել է նախորդից, բայց ցույց է տալիս, թե իբր չի բանակցում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
ՀԱՊԿ-ը մերժեց Նիկոլին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՀԱՊԿ-ը մերժեց Նիկոլին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Դեկտեմբեր 13, 2018 11:10 Փաշինյանը չի՞ հասկանում, որ ինքը անուղղակիորեն կալանքի սանկցիա է տալիս Պուտինին, Նազարբաևին ու Լուկաշենկոյին:
Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Ելք»-ի լուծարումը (տեսանյութ, լուսանկար)

Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Ելք»-ի լուծարումը (տեսանյութ, լուսանկար)

Դեկտեմբեր 12, 2018 12:20 Էդմոն Մարուքյանը կաջակցի Նիկոլ Փաշինյանի՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու ծրագրերին, իսկ Արամ Սարգսյանը կգնա Դավալու:
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին

Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին

Դեկտեմբեր 12, 2018 00:43 Փաշինյանի քայլերը ցույց են տալիս, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» և դրա հետ կապված վենդետաներն ավելի մեծ արժեք են, քան Արցախի ազատամարտը:
Կալիգուլայի ձին ու Նիկոլի շունը

Կալիգուլայի ձին ու Նիկոլի շունը

Դեկտեմբեր 11, 2018 15:30 Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչին ձգտում էր Սերժ Սարգսյանը՝ ունենալ ամբողջությամբ կամակատար ԱԺ:
Հետընտրական հարցեր

Հետընտրական հարցեր

Դեկտեմբեր 11, 2018 12:45 ՀՀԿ-ն մնաց իր իսկ կիրառած «պրյոմի» տակ, ընկավ իր իսկ փորած փոսը ու արդյունքում երեկվա լրբերը դառան սրբեր:
ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

Դեկտեմբեր 11, 2018 11:30 Փաշինյանին չհաջողվեց այնպես աշխատել դրսի ու մասնավորապես՝ Մոսկվայի հետ, որ հաներ բոլոր կասկածները Հայաստանում արևմտյան դավադրության մասով:
Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Դեկտեմբեր 10, 2018 16:35 Սերժ Սարգսյանի համեմատ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, շատ ավելի  ագահ գտնվեց:
Երեք նախագահների մոտիվացիաները (տեսանյութ)

Երեք նախագահների մոտիվացիաները (տեսանյութ)

Դեկտեմբեր 10, 2018 12:50 Երեք նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է հրապարակավ վերցրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժող դրոշակը և հիմա նա բանտում է:
Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Դեկտեմբեր 09, 2018 22:25 ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցույց է տվել «Իմ քայլի» իրական վարկանիշն ու ձևակերպել նոր ուժի ստեղծման պահանջ:
Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Դեկտեմբեր 08, 2018 13:31 Նախ պետք է սահմանադրական կարգի տապալման 1996-ի գործը քննվի, հետո նոր քաղաքական ու իրավական առումներով հասկանանք, թե ինչ է եղել 2008-ին:
Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Դեկտեմբեր 07, 2018 18:45 Բացվում է այսպես կոչված «Պանդորայի արկղը», որի փակողն այլևս Նիկոլ Փաշինյանը չի լինելու:
«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը

«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը

Դեկտեմբեր 07, 2018 17:10 «Իմ քայլի» անդամները գիտելիքների ու պատրաստվածության առումով շատ թույլ են, բայց միևնույն է հետիշխանափոխական մթնոլորտը նրանց համար կապահովի քաղաքական մենաշնորհ:
Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Դեկտեմբեր 07, 2018 15:15 Փաշինյանը խոստացել էր «դուխով» հաշիվ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Պահանջե՞ց: Եթե այո, ապա ի՞նչ արդյունք ունենք:
Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբեր 07, 2018 13:10 Հարցը սկզբունքն է և քաղաքական որոշումը: Եթե դատելով է, ապա պետք է դատվեն բոլորը, այդ թվում՝ Նիկոլը:
ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»

ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»

Դեկտեմբեր 07, 2018 00:21 Նախկինում «քառակուսի» դեմք ընդունած ՀՀԿ-ականներն ազատվել էին «զնաչոկային» կապանքներից ու դարձել հումորով և հնարամիտ, բայց արդեն ուշ է:
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Դեկտեմբեր 06, 2018 12:06 Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում է Սարգսյանի ասածները և շարունակում անել նրա արածները:
Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Դեկտեմբեր 05, 2018 11:45 Մեր ժողովուրդն այնքան դուխ ունեցավ, որպեսզի մերժի Սերժին, բայց այնքան խելք չունեցավ, որ նույն, ես կասեի՝ ավելի կեղտոտ ջուրը երկրորդ անգամ չմտնի:
Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Դեկտեմբեր 05, 2018 00:21 Եթե համադրենք Պուտինի ու Փաշինյանի ներկայացուցիչների ասածները, ապա կստացվի, որ կա՛մ Պուտինն է ստում, կա՛մ Փաշինյանը:
Աներձագս աներձագիդ վնաս չէ կամ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղին

Աներձագս աներձագիդ վնաս չէ կամ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղին

Դեկտեմբեր 04, 2018 14:55 Պատգամավոր է դառնում ոչ թե սովորական աներձագ, ինչպիսին Տարոնինն էր, այլ ժողովրդի վարչապետի աներձագ, այսինքն՝ համարյա ժողովրդի աներձագ: