Լրահոս

22.11.2018 10:40


Հրդեհ էլեկտրական վահանակում. փրկարարները տարհանել են բնակիչներին

Հրդեհ էլեկտրական վահանակում. փրկարարները տարհանել են բնակիչներին

Նոյեմբերի 21-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի թիվ 8 շենքի 8-րդ հարկում այրվում են էլեկտրական լարեր և հաշվիչներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ շքամուտքի էլեկտրական վահանակում այրվում է 32 հաշվիչ և մոտ 6 գմ լար:

Փրկարարները տարհանել են թիվ 29, 31 և 32 բնակարանների բնակիչներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:28-ին:

Փրկարարները ծխահարված քաղաքացուն (Լ. Պ., ծնված 1986 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որտեղ վերջինիս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը