Լրահոս

22.11.2018 16:29


Համեղ հյուրասիրություն, կենդանի երաժշտություն. Սայաթ-Նովայում սպասում են Ձեզ

Համեղ հյուրասիրություն, կենդանի երաժշտություն. Սայաթ-Նովայում սպասում են Ձեզ

Քաղաքի կենտրոնում, քաղաքի շնչով և քաղաքի ռիթմով է արդեն մեկ տարի ապրում Սայաթ-Նովա պանդոկը: Նոյեմբերի 23-ին պանդոկը դառնում է մեկ տարեկան: Կարճ ժամանակում երևանցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրը դարձած Սայաթ-Նովա պանդոկն իր ծնունդը հետաքրքիր ու տարբերվող տարբերակով է անցկացնելու: Դու էլ կարող ես մասնակցել և օգտվել մի շարք հաճելի պահերից. «Մեզ համար այս մեկ տարին շատ արագ անցավ: Շատ հաճելի էր ամեն օր տեսնել մարդկանց գոհունակ դեմքերն ու ժպիտները: Սպասարկման ոլորտում դժվար է մշտապես պահել բարձր որակը: Մենք կարողացանք դա անել և դրա շնոհիվ վաստակել մեր համաքաղաքացիների վստահությունը»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը:

46503779_897878753750122_3952614237360095232_n

Նոյմբերի 23-ին՝ Սայաթ-Նովա պանդոկի մեկ ամյակին, բոլոր այցելուներին սպասվում է համեղ հյուրասիրություն, կենդանի երաժշտություն և ևս մեկ անակնկալ. առաջին անգամ պանդոկ այցելած հյուրերը կստանան Սայաթ-Նովա ակումբին անդամակցելու հնարավորություն՝վիճակահանությամբ, իսկ մշտական հաճախորդներին կտրվի 5% մշտական զեղչի հնարավորությամբ և այլ արտոնություններով ակումբի քարտ. «Այդ օրը գալով մեզ մոտ դուք շատ հաճելի ժամանակ կանցկացնենք: Կարող եք գալ ընկերների հետ և մի լավ լիցքաթափվել: Տրամադրող միջավայրը, համեղ ուտեստներն ու տոնական տրամադրությունը ձեզ համար կապահովի Սայաթ-Նովա պանդոկի պրոֆեսիոնալ անձնակազմը»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը:

46508948_327959087986306_6507607062464167936_n

Քաղաքի կենտրոնում՝ Սայաթ-Նովա 39 հասցեում գտնվող Սայաթ-Նովա պանդոկը, դարձել է երևանցիների սիրելի վայրը: Այստեղ կարելի է գալ ինչպես ուրախ ընկերախմբով, այնպես էլ մեծ թվով հյուրերի դեպքում. «Մենք ունենք առաձնասենյակներ՝ նախատեսված 7-20 անձի համար: Ունենք նաև սրահ, որտեղ կարող է հյուրընկալվել շուրջ 45 այցելու: Իսկ երաժշտախումբն ու դիջեյը ապահովում են ձեր հաճելի ժամանցը ողջ երեկոյի ընթացքում»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Գայանե Աբրահամյանը:

46525921_2175521065811452_1889501704311799808_n

Սայաթ-Նովա պանդոկի ոչ միայն ինտերիերն է հաճելի և գրավիչ, այլև մշտապես հետաքրքիր նորություններով թարմացվող ճաշացանկը: Միայն թարմ, էկոլոգիապես մաքուր և բարձորակ սնունդ է օգտագործվում ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այցելուները գիտեն, որ օրվա տարբեր ժամերին այցելելով Սայաթ-Նովա պանդոկ, իրենք գոհ և բավարարված դուրս կգան. «Մեր ճաշատեսակները խիստ բազմազան են և խիստ ախորժելի: Մենք ունենք առաջարկներ ամենատարբեր նախասիրությունների այցելուների համար: Մեր հմուտ խոհարարը ներկայացնում է ինչպես մսային, յուրօրինակ համ ունեցող ուտեստներ, այնպես էլ բանջարեղենային տարբերակներ՝ բանջարեղենին նախապատվությունը տվողների համար»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Գայանե Աբրահամյանը:

46519203_331671354282531_909974940046852096_n

Պրոֆեսիոնալ սպասարկում, հաճելի ինտերիեր և համեղ սնվելու արվեստ, որի գաղտնիքները կարող եք բացահայտեկ Սայաթ-Նովա պանդոկում:

Նոյեմբերի 23-ին այցելելով Սայաթ-Նովա 39՝ հոբելյարին կարող եք շնորհավորել ինքներդ և մասնակցել տոնական միջոցառմանը: Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրը դարձած Սայաթ-Նովա պանդոկը, շարունակում է համի և որակի նոր հաղթանակներ գրանցել:

Աղբյուրը՝ yerevak.am

Այս խորագրի վերջին նյութերը