Աշխարհ

22.11.2018 20:12


Ադրբեջանի և Թուրքմենստանի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում համընկնում են. Բերդիմուհամեդով

Ադրբեջանի և Թուրքմենստանի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում համընկնում են. Բերդիմուհամեդով

Ադրբեջանի և Թուրքմենստանի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում համընկնում են: Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով Աշգաբատում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Նա նշել է, որ թուրքմենա-ադրբեջանական համագործակցության առաջնային ուղղություններից են մասնավորապես էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտները:

Իլհամ Ալիևի խոսքով՝ կողմերը ավելի քան երկու տասնյակ փաստաթուղթ են ստորագրել:

«Դա մեր եղբայրական կապի մասին է վկայում»,-նշել է Ադրբեջանի նախագահը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը