Լրահոս

22.11.2018 20:31


Շիրակում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և КрАЗ-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ

Շիրակում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և КрАЗ-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արթուր Խաչատրյանի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վարդանյանի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КрАЗ-ի վարորդը, ով պետք է ճանապարհը չանցներ, մինչև մարդատար գնացքը կանցներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը