Լրահոս

23.11.2018 09:21


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի ՄԵղրի, Քաջարան, Կապան քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը