Աշխարհ

24.11.2018 09:26


Զուրաբիշվիլին հրաժարվում է Վաշաձեի հետ հեռուստաբանավեճից

Զուրաբիշվիլին հրաժարվում է Վաշաձեի հետ հեռուստաբանավեճից

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է իր մրցակից, ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ հեռուստաբանավեճին մասնակցելուց:

Զուրաբիշվիլիի խոսքով, «եվրոպական քարոզարշավ» անցկացնելու փոխարեն մրցակիցները սպառնալիքներ են հնչեցնում իր հասցեին: Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանումընդդիմությունից։

Բանավեճի փոխարեն Զուրաբիշվիլին համաձայնել է մասնակցել Հանրային հեռարձակողի «Ընտրություններ 2018» խորագրով հաղորդմանը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը