Քաղաքական

28.11.2018 18:05


Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը կշարունակվի վաղը (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը կշարունակվի վաղը (տեսանյութ, լրացված)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ երեկվա նիստին անձամբ ներկա էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել էր, որ նիստը հետաձգվել է, քանի որ դատարանից ժամանակ են պահանջել դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ ներկայացնելու համար։

-Մենք գտնում ենք, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ,-այսօր ասել է գլխավոր դատախազը։

***

Հ․Ալումյանը ներկայացրել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը։ Այժմ նիստն ընդմիջվել է մինչև 17։00-ն, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

***

Նիստը վերսկսվեց, սակայն աշխատանքային օրվա ավարտին այն կրկին հետաձգվեց մինչև վաղը, ժամը 11։00-ն։

Հ․Ալումյանը հայտնեց լրագրողներին, որ դատավորը մերժել է ինքնաբացարկի իրենց միջնորդությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը