Լրահոս

28.11.2018 17:11


Կանադայում արջը հոշոտել է 37-ամյա կնոջն ու նրա նորածին երեխային

Կանադայում արջը հոշոտել է 37-ամյա կնոջն ու նրա նորածին երեխային

Կանադայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել ողբերգական դեպքի առնչությամբ, որը տեղի է ունեցել երկրի Յուքոն արկտիկական տարածքում։ Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, Մայո բնակավայրից ոչ հեռու:

Գրիզլի արջը կարողացել է թափանցել 37-ամյա Վալերի Թեորեթի տուն, որտեղ նա եղել է իր 10 ամսական դստեր հետ, և հարձակվել է կնոջ ու երեխայի վրա։ Ընտանիքի հայրը՝ Ժերմոն Ռոշոլտը, հարձակման պահին տանը չի եղել և երբ վերադարձել է, տնից 100 մետրի վրա տեսել է արջին և գնդակահարել նրան:

Ավելի ուշ տղամարդը գտել է իր կոնջն ու երեխային՝ մահացած ու զանգահարել ոստիկանություն կանչել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը