Քաղաքական

29.11.2018 13:29


ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 575 հազար 939 է

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 575 հազար 939 է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպես.

քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939
որից՝

- ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 4.477,
- հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 74:

Այս խորագրի վերջին նյութերը