Լրահոս

29.11.2018 15:52


Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև

Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.00C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.10C

Այս խորագրի վերջին նյութերը