Մեկնաբանություն

Նոյեմբեր 29, 2018 15:55

Վրաստանում սև ու սպիտակ վիճակ է. կլինե՞ն ցնցումներ

Վրաստանում սև ու սպիտակ վիճակ է. կլինե՞ն ցնցումներ

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի ու ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի տոկոսային հարաբերությունները 57/43 է:

Դատելով ամենից՝ Վրաստանում սև-սպիտակային վիճակ է: Քվեարկությունը տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու շուրջ: Զուրաբիշվիլուն քվեարկողները ոչ թե նրան են ձայն տվել, այլ քվեարկել են Սահակաշվիլու դեմ: Եվ հակառակը՝ նրանք, ովքեր ձայն են տվել Վաշաձեին, քվեարկել են Սահակաշվիլու կողմ:

Փաստորեն, Սահակաշվիլին ունի մոլի կողմնակիցներ ու մոլի հակառակորդներ: Կողմնակիցները մատնանշում են նրա բարեփոխումները և հակակոռուպցիոն պայքարը, իսկ հակառակորդները հիշեցնում են Սահակաշվիլու ստեղծած բերիական ռեժիմը, սեփականության տոտալ վերաբաշխումը, բանտերով անցած շուրջ 300 հազար քաղաքացիների ճակատագրերը, ինչպես նաև Օսիան ու Աբխազիան:

Այդպիսով վրաց հասարակությունը բաժանվել է իրարամերժ երկու շերտերի: Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել բախումներ, եթե Վրաստանի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին համապատասխան հետևություններ չանի ու անհրաժեշտ քայլեր չձեռնարկի:

Սահակաշվիլին կոչ է արել անցնել փողոցային զանգվածային պայքարի: Թե որքանով դա նրան կհաջողվի, դժվար է ասել, հատկապես որ նա Վրաստանում չէ և չի կարող իր անձնական խարիզմայով առաջնորդել թիմակիցներին:

Վրաստանում, ամեն դեպքում, սպասվում են փոփոխություններ, և մեզ համար շատ կարևոր է, որ չլինեն ցնցումներ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների ավելի քան 2/3-ը Վրաստանով է իրականացվում և դա մեր հիմնական ցամաքային պատուհանն է դեպի արտաքին աշխարհ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 12:25 Փաշինյանն արցախյան բանակցությունների թեմայով իր ու Սարգսյանի «կետերի» տարբերության մասին և՛ ճիշտ է ասում, և՛ սուտ:
Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 17:35 Ախր, կոստյումը չի, որ պետք է գեղեցկացնի պաշտոնը։
Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Ապրիլ 16, 2019 21:30 Կարո՞ղ է օրենսդրությամբ ամրագրված խաղի կանոնները շարունակում են գործել, բայց Ռոբերտ Քոչարյանի վրա չեն տարածվում։
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Ապրիլ 16, 2019 13:20 Թուխիկյանի «հուժկու» պահանջից հետո արդեն Փաշինյանն անձամբ «մեյդան» եկավ ու սկսեց կռիվ տալ ռուսական հեռուստաալիքների դեմ։
Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ապրիլ 16, 2019 00:05 Նիկոլի և իր «շքախմբի» մանիպուլյացիաներին հավատացողների շարքերն արագորեն նոսրանում են։
«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

Ապրիլ 15, 2019 10:40 Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։
Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ապրիլ 13, 2019 14:10 Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ «Լիտվինենկոյի վկա» է եղել։
Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Ապրիլ 13, 2019 08:20 Օվացիաներ չեղան, դահլիճը չպայթեց բուռն և երկարատև ծափահարություններից։
Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Ապրիլ 12, 2019 18:35 Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում կոչ արեց ադրբեջանցիներին հայերի հետ սոցցանցերում շփվել առանց հայհոյանքի ու այսպես ասած՝ քիրվայություն անել:
Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Ապրիլ 12, 2019 08:59 Փաշինյանը կոչ էր անում բիզնեսմեններին հարստանալ ու հարստացնել պետությունը և խոստանում, որ պետությունը միայն օգնելու է բիզնեսին։
«Մարտի 1»–ի գործը չի բացահայտվելու, քանի դեռ...

«Մարտի 1»–ի գործը չի բացահայտվելու, քանի դեռ...

Ապրիլ 12, 2019 00:15 Վերաքննիչ դատարանն առանց աչքը թարթելու վավերացրեց Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով փակի տակ պահելու քաղաքական որոշումը։
Նիկոլ Փաշինյանն ու ԼԳԲՏ համայնքն՝ ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի

Նիկոլ Փաշինյանն ու ԼԳԲՏ համայնքն՝ ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի

Ապրիլ 11, 2019 15:30 Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո դարձել է դյուրագրգիռ ու կասկածամիտ:
Փաշինյանը շանտաժ է անում Կրեմլին

Փաշինյանը շանտաժ է անում Կրեմլին

Ապրիլ 11, 2019 11:35 Նա նժարի տարբեր կողմերում է դրել ՀՀ շահը և իր «բզիկները»՝ նախապատվությունը տալով վերջինին։
Նոր Հայաստանում պաշտպանված են բոլորի իրավունքները, բացի ...

Նոր Հայաստանում պաշտպանված են բոլորի իրավունքները, բացի ...

Ապրիլ 10, 2019 20:40 Փաշինյանը՝ նորից իրարամերժ հայտարարությունների թակարդում։
Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը. դա ի՞ր, թե՞ Փաշինյանի կարծիքն է (տեսանյութ)

Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը. դա ի՞ր, թե՞ Փաշինյանի կարծիքն է (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 13:45 Նոր իշխանությունները որդեգրեցին «А теперь я Наташа» քաղաքականությունը։
«Մարտի 1»–ի գործը՝ իշխանության կոկորդին

«Մարտի 1»–ի գործը՝ իշխանության կոկորդին

Ապրիլ 10, 2019 11:05 Նիկոլ Փաշինյանը ձեռք է տվել, պետք է խաղա։
«Այդ ոչինչը ես եմ»․ դերվիշն ու ձգվել պահանջող իշխանը (տեսանյութ)

«Այդ ոչինչը ես եմ»․ դերվիշն ու ձգվել պահանջող իշխանը (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 10:55 Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա. «Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ»․․․
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Ապրիլ 09, 2019 16:57 Երբ եռագույն դրոշը խորհրդանշող գուլպաներ էր հագնում, չէր մտածո՞ւմ, որ ՀՀ դրոշն անարգում է։
«Մահվան տեսիլը» և մարտի 1–ի 10 զոհերը (տեսանյութ)

«Մահվան տեսիլը» և մարտի 1–ի 10 զոհերը (տեսանյութ)

Ապրիլ 09, 2019 14:50 1996–ից սկսած՝ եղել է ընդվզում, բայց միայն 2008–ին եղան զոհեր։ Փաշինյանը 2008–ին օգտագործվեց Տեր–Պետրոսյանի կողմից։
Փաշինյանը՝ Սահակաշվիլու հետքերով (տեսանյութ)

Փաշինյանը՝ Սահակաշվիլու հետքերով (տեսանյութ)

Ապրիլ 09, 2019 11:25 Փաշինյանի երազած կերպարում մի քիչ Վանո Սիրադեղյան կա, մի քիչ՝ Լևոն Տեր–Պետրոսյան, մի քիչ՝ Սահակաշվիլի։ Այսօր նա Սահակաշվիլի էր փորձում խաղալ։