Լրահոս

29.11.2018 17:33


Երևանում թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի Porsche Cayenne-ը

Երևանում թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի Porsche Cayenne-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 28-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարտին Կոբալյանը, ով հայտնել է, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ, Կոմիտաս պողոտայի թիվ 62 շենքի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված Porsche Cayenne-ը հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում և այն վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Գյուլբուդաղյանցը կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց:

Այս խորագրի վերջին նյութերը