Կարծիք

29.11.2018 19:47


Ն. Փաշինյանն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները

Ն. Փաշինյանն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները

Փաստորեն, ստացվում է, որ կարող են միզաբուժության կամ հոգեկան հիվանդի թղթով ազատվել ՀՀ բանակում ծառայելուց, իսկ այնուհետև այդ նույն բանակից փախածներով մեկ օրում 39 կմ քայլել Երեւանով` առաջիկա ընտրություններից հետո նախարարացու մնալու ակնկալիքով ու...

Կամ` երկու ոտքից զրկված քյավառցի Ռազմիկը (Բզոն) կարող էր մեկնել սահմանամերձ Տավուշ և տանից թաքուն «փախած» երևանցի` 17 տարին չլրացած մի պատանու հետ միասին պաշտպանել արդեն Իջևանը գրոհող թշնամուց, իսկ ազգին իր կյանքը զոհաբերելու, նրա ոտքի տակի հող դառնալու մասին հրապարակներում հայտարարած ԺՊ-ն, ունենալով բոլոր հնարավորությունները պոեզիախառն այդ կոչերը կյանքի կոչելուն և քյավառցի Ռազմիկի ու 17-ամյա երևանցի պատանու հետ իր հայրենի տունը պաշտպանելու, կարողացավ օրենքի տառով ազատվել իր ծնողներին և իջևանցիներին պաշտպանելու պարտականությունից ու…

Եվ, ահա, նախընտրական գլուխգործոցը... Պարզվում է, որ իշխանափոխությունը Հայաստանի և ազգի համար շատ ավելի կարևոր նվաճում էր, քան արցախյան ազատամարտը… Ճիշտ է, այս ձևակերպման հեղինակին թիմակիցները հարևանցիորեն բնորոշեցին, որպես լեզվամտավոր թույլ կարողություն ունեցողի, բայց ծանոթ լինելով այս թիմի և նրա լիդերի քաղաքական դիրքորոշումներին ու անցած ճանապարհին՝ համոզվում ես, որ այն բանաձևվել է հենց ՔՊ-ի խոհանոցում: Եվ երբ Արցախից այս անհեթեթություններին անդրադառնում են ամբողջ կյանքը Արցախին նվիրած, այդ ազատամարտում հարազատներ ու ընկերներ կորցրած, բանակից «օրենքի տառով» երեսպաշտ-փախածներին հայրենասիրության դասեր տված` իսկապես հայրենի տանն ու հողին նվիրյալներ, անամոթաբար մատ է թափ տալիս արտահայտվողների և, որ ավելի ավելի նվաստացուցիչ է, Նախագահ Բակո Սահակյանի վրա, թե բա`... Սթափվե´ք… Խելքի եկե´ք…Սպասե´ք, դեռ գալո՛ւ եմ..

Իսկապես, ԺՊ-ն արդեն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները…

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը