Մեկնաբանություն

Նոյեմբեր 30, 2018 11:58

Ո՞ւր կորան ընտրակեղծարարները-2

Ո՞ւր կորան ընտրակեղծարարները-2

Ընտրակեղծիքների մասին խոսակցությունները սկսվել են 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած:

Ընտրակեղծիքներն իրենց մեջ ներառել են բազմաթիվ գործիքներ՝ ընտրակաշառքից մինչև վարչական ռեսուրսի կիրառում, կրկնաքվեարկությունից մինչև լցոնումներ:

Տվյալ պահի իշխանությունները պնդել են, որ ընտրությունների ժամանակ ամեն ինչ կարգին է ու ամեն անգամ քայլ առաջ է արվում, իսկ տվյալ պահի ընդդիմությունը պնդել է, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ ու ամեն անգամ քայլ հետ ենք արել:

Խոսվել է նաև այն մասին, որ ընտրակեղծիքների մեխանիզմները կքանդվեն ու ընտրակեղծարարները կբացահայտվեն, եթե տեղի ունենա իշխանափոխություն:

Այս տարվա մայիսին իշխանափոխություն տեղի է ունեցել, բայց բացահայտումներ չկան: Նիկոլ Փաշինյանը թեև ընդունել էր 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, սակայն խոսում էր այն մասին, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի բաժանում, կրկնաքվեարկություններ ու վարչական ռեսուրսի կիրառում:

Հիմա Փաշինյանը պնդում է, որ ընտրակեղծիքներ չեն լինելու և որպես օրինակ բերում է Երևանի ավագանու ընտրությունները: Բայց տեղին է հիշեցնելը, թե ինչ էր ասում Փաշինյանը մինչև այս ամենը: Նա ասում էր, որ պետք է մատնահետքերի արձանագրման միասնական ցանց ստեղծվի, որպեսզի բացառվեն կրկնաքվեարկությունները ու միայն դրանից հետո տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ: Ինչպես հայտնի է, արտահերթը դեկտեմբերի 9-ին է, բայց ոչ թե Ընտրական նոր օրենսգրքով ու տեխնիկական համապատասխան հագեցվածությամբ, այլ հին տարբերակով:

Փաշինյանը նաև կողմ էր այն տեսակետին, որ միայն իշխանափոխությունից հետո կեղծիքները կկանգնեցվեն ու ընտրակեղծարարները կբացահայտվեն, բայց վարչապետ դառնալուց հետո նման գործընթաց չկա: Ոստիկանությունը ընտրողների քանակի մասին գրեթե նույն թվերն է տալիս, ինչ նախկինում էր: Այսինքն՝ ցուցակների մաքրում տեղի չի ունեցել:

Նախկինում խոսվում էր նաև կեղծ անձնագրերով ու ID քարտերով շրջիկ խմբերի քվեարկության մասին: Ի՞նչ եղան այդ կեղծ անձնագրերը: Դրանց մասին խոսակցությունները սո՞ւտ էին, թե՞ հիմա այդ ամենը ծառայեցվելու է այլ ուժի համար, ինչպես որ «ռեյտինգայինն» է ծառայեցվում այլ ուժի՝ օրվա իշխանությանը:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չտրվեցին:

Հայտարարել, թե ընտրակեղծիքները չեն լինելու, քանի որ ընտրակաշառքը արգելվել է (ի դեպ, դա էլ հարց է, քանզի ընտրակաշառք բաժանելու այլ ձև է հիմա գործում. ընտրակաշառվող մարդկանց որպես ակտիվիստ են ձևակերպում), ընդամենը բարի ցանկություն է կամ կենաց:

Մեկ մարդու «հորս արև ընտրակեղծիք չի լինելու» ոճի խոստումը ոչինչ է: Նորմալ ընտրությունների համար ինստիտուցիոնալ հիմքեր են պետք, որոնք չբարեփոխվեցին այս ընտրություններից առաջ: Միայն ԿԸՀ-ի կայքում ընտրակաշառքը բացառող փարիսեցիական ու ցինիկ գովազդով ընտրակեղծիքների դեմ չես պայքարի:

Եթե նույնիսկ ընդունենք, որ ընտրակաշառքը բացառվելու է, ապա հարցական է մնում ընտրակեղծիքի մյուս գործիքակազմերի հարցը:

Ի դեպ, ո՞ւր կորան ընտրակեղծարարները: Նրանք դարձան հպատ քաղաքացիներ ու հիմա երջանիկ ապրո՞ւմ են:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Դեկտեմբեր 09, 2018 22:25 ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցույց է տվել «Իմ քայլի» իրական վարկանիշն ու ձևակերպել նոր ուժի ստեղծման պահանջ:
Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Դեկտեմբեր 08, 2018 13:31 Նախ պետք է սահմանադրական կարգի տապալման 1996-ի գործը քննվի, հետո նոր քաղաքական ու իրավական առումներով հասկանանք, թե ինչ է եղել 2008-ին:
Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Դեկտեմբեր 07, 2018 18:45 Բացվում է այսպես կոչված «Պանդորայի արկղը», որի փակողն այլևս Նիկոլ Փաշինյանը չի լինելու:
«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը

«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը

Դեկտեմբեր 07, 2018 17:10 «Իմ քայլի» անդամները գիտելիքների ու պատրաստվածության առումով շատ թույլ են, բայց միևնույն է հետիշխանափոխական մթնոլորտը նրանց համար կապահովի քաղաքական մենաշնորհ:
Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Դեկտեմբեր 07, 2018 15:15 Փաշինյանը խոստացել էր «դուխով» հաշիվ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Պահանջե՞ց: Եթե այո, ապա ի՞նչ արդյունք ունենք:
Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբեր 07, 2018 13:10 Հարցը սկզբունքն է և քաղաքական որոշումը: Եթե դատելով է, ապա պետք է դատվեն բոլորը, այդ թվում՝ Նիկոլը:
ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»

ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»

Դեկտեմբեր 07, 2018 00:21 Նախկինում «քառակուսի» դեմք ընդունած ՀՀԿ-ականներն ազատվել էին «զնաչոկային» կապանքներից ու դարձել հումորով և հնարամիտ, բայց արդեն ուշ է:
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Դեկտեմբեր 06, 2018 12:06 Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում է Սարգսյանի ասածները և շարունակում անել նրա արածները:
Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Դեկտեմբեր 05, 2018 11:45 Մեր ժողովուրդն այնքան դուխ ունեցավ, որպեսզի մերժի Սերժին, բայց այնքան խելք չունեցավ, որ նույն, ես կասեի՝ ավելի կեղտոտ ջուրը երկրորդ անգամ չմտնի:
Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Դեկտեմբեր 05, 2018 00:21 Եթե համադրենք Պուտինի ու Փաշինյանի ներկայացուցիչների ասածները, ապա կստացվի, որ կա՛մ Պուտինն է ստում, կա՛մ Փաշինյանը:
Աներձագս աներձագիդ վնաս չէ կամ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղին

Աներձագս աներձագիդ վնաս չէ կամ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղին

Դեկտեմբեր 04, 2018 14:55 Պատգամավոր է դառնում ոչ թե սովորական աներձագ, ինչպիսին Տարոնինն էր, այլ ժողովրդի վարչապետի աներձագ, այսինքն՝ համարյա ժողովրդի աներձագ:
Ինչու են Նիկոլ Փաշինյանին մեղադրում «Ղարաբաղը ծախելու» մեջ

Ինչու են Նիկոլ Փաշինյանին մեղադրում «Ղարաբաղը ծախելու» մեջ

Դեկտեմբեր 04, 2018 12:40 Դավաճաններ պետք չէ փնտրել: Բոլոր չարիքների պատճառը տգիտությունն է:
Տոնածառ VS բիոզուգարաններ

Տոնածառ VS բիոզուգարաններ

Դեկտեմբեր 04, 2018 10:10 Տոնածառն ուրախություն է պատճառելու ոչ միայն ՀՀ հպարտ քաղաքացիներին, այլ նաև այդ հպարտ քաղաքացիների անշահախնդիր ծառա վարչապետին:
Հայաստանը քանդո՞ւմ է ՀԱՊԿ-ը

Հայաստանը քանդո՞ւմ է ՀԱՊԿ-ը

Դեկտեմբեր 03, 2018 15:20 Արևմուտքի համար նոր շանս է ստեղծվել Ռուսաստանին հարվածելու համար ու այդ հարվածի գործիքը, կամա թե ակամա, դարձել է Երևանը:
Ապագա խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է (տեսանյութ)

Ապագա խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է (տեսանյութ)

Դեկտեմբեր 03, 2018 12:09 Պատգամավոր դառնալու համար «Իմ քայլի» ներկայացուցիչները պարտական են լինելու ոչ թե հանրությանը, այլ Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանը չխոսեց գլխավորի մասին (լուսանկար)

Փաշինյանը չխոսեց գլխավորի մասին (լուսանկար)

Դեկտեմբեր 03, 2018 09:55 Իշխանության գալուց հետո մենք Փաշինյանի մոտ տեսնում ենք այնպիսի ճոխություններ, որոնք քաղաքական կոռուպցիայի և ՀՀԿ-ական ոճին անցնելու ակնհայտ դրսևորումներ են: 
Հեղափոխությունը լեգիտիմ է, իսկ հեղափոխականները՝ ոչ (տեսանյութ)

Հեղափոխությունը լեգիտիմ է, իսկ հեղափոխականները՝ ոչ (տեսանյութ)

Դեկտեմբեր 02, 2018 01:16 Թերևս ստացվելու է այնպես, որ Հայկ Մարությանը տոկոսային առումով ավելի շատ  ձայներ է հավաքելու, քան Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը:
Գովազդային դադար - 3 (տեսանյութ)

Գովազդային դադար - 3 (տեսանյութ)

Դեկտեմբեր 02, 2018 00:19 ԱԺ արտաhերթ ընտրությունների քարոզարշավի փուլը համարյա կիսվել է: Արժե մի փոքր ընդմիջել ու դիտել «Կապիկների մոլորակից» մի հատված:
Իշխանության և փողի փորձություն

Իշխանության և փողի փորձություն

Դեկտեմբեր 01, 2018 10:16 Փողոցի և հարթակի տղաներն ու աղջիկները հիմա այնքան են կտրվել իրականությունից, որ ՀՀԿ-ի երբեմնի «քառակուսիները» դրանց համեմատ բարի հրեշտակներ կարող են թվալ:
Ովքե՞ր կհայտնվեն խորհրդարանում (տեսանյութ)

Ովքե՞ր կհայտնվեն խորհրդարանում (տեսանյութ)

Նոյեմբեր 30, 2018 18:20 Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 ուժ, բայց գերիշխում են երեք տիպի հանրային տրամադրություններ։