Քաղաքական

30.11.2018 12:03


ՀՀ-ում տեղի ունեցածն իր ազդեցությունն է ունեցել արտաքին օրակարգի վրա. Զատուլին (տեսանյութ)

ՀՀ-ում տեղի ունեցածն իր ազդեցությունն է ունեցել արտաքին օրակարգի վրա. Զատուլին (տեսանյութ)

ՀՀ-ՌԴ ներկայիս հարաբերությունները գործընկերային են: Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողնեի հետ զրույցում «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ ասաց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Ներկայում ոչ ոք այս հարաբերությունների բնույթը հարցի տակ չի դնում: Մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են և մտքեր փոխանակում: Հասկանալի է, որ ՀՀ-ում տեղի ունեցածը, որին այստեղ անվանում են հեղափոխություն, իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին օրակարգի վրա»,-նշեց Զատուլինը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ՌԴ-ն ծավալում են հարաբերություններ տարբեր ոլորտներում, մինչդեռ ամենակարևորը պաշտպանության և անվտանգության ոլորտում տարվող աշխատանքներն են:

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին Զատուլինն ասաց. «Դժվար է գուշակություններ կտարել, թե ինչ տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Էթիկական նորմերից ելնելով ևս՝ ես հիմա չէի ուզի կրակի մեջ յուղ լցնել՝ ասելով այս իրավիճակում՝ ում ճիշտ կլիներ քարտուղար նշանակել, ում՝ ոչ»:

Նրա խոսքով՝ իրավիճակը ստանդարտ չէ, հետևաբար ՀԱՊԿ կանոնակարգով նման իրավիճակների համար կանոններ մշակված չեն՝ վստահություն հայտնելով, որ դրանք կմշակվեն ու հարցը կքննարկվի դրանց համաձայն:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը Զատուլինն ասաց, որ այն չի կարող դրվել երկարաժամկետ հետաձգվող հարցերի դարակի մեջ. «Լեռնային Ղարաբաղը և անվտանգությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, կարևոր են ոչ միայն Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի համար»,-ընդգծելով, որ այս պահին դադար է վերցված:

«Չգիտեմ, թե որքանով է դա արդարացված, բայց կարծում եմ, որ գիտակից քաղաքական գործիչները գնահատում են այն փաստը, որ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն սպասում է իր հերթին»,-ասաց Զատուլինը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը