Լրահոս

01.12.2018 11:37


Արարատում 06-ը բախվել է գազախողովակի հենասյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Արարատում 06-ը բախվել է գազախողովակի հենասյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 42 ԼԼ 475 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դաշտաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը