Քաղաքական

01.12.2018 12:58


Ե՞րբ Արցախը դուրս մնաց բանակցություններից․ Վիկտոր Սողոմոնյանի անդրադարձը (տեսանյութ)

Ե՞րբ Արցախը դուրս մնաց բանակցություններից․ Վիկտոր Սողոմոնյանի անդրադարձը (տեսանյութ)

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքներին համապատասխան հանրաքվե է իրականացնել, ապա հանրաքվեի արդյունքները պաշտպանել»,-«Լազարևյան ակումբի» լիագումար նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«2006թ.-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց տվեցին՝ որտե՞ղ է հայկական կողմի փոխզիջումների սահմանը: Սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է Ղարաբաղի անկախությունը: Անցյալին վերադարձ չկա, Ղարաբաղը պետք է լինի անկախ, որից հետո որոշի՝ մնա՞ անկախ, թե՞ միանա Հայաստանին: Սա է հնարավոր փոխզիջումների սահմանը․․․ Ղարաբաղում 2 սերունդ է ծնվել։ Նրանք ապրում են անկախ և չեն պատկերացնում, որ կլինեն Ադրբեջանի կազմում»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Անդրադառնալով Արցախի՝ բանակցություններից դուրս մնալուն, Վիկտոր Սողոմոնյանն ասաց․ «Ասում են, թե իբր դա եղել է այն ժամանակ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները զբաղեցրել են բարձր պաշտոն Հայաստանում: Դա այդպես չէ: Ժիրայր Լիպարիտյանը դեռ 1997-ին ասել է, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հենց այս պահից ԼՂՀ-ն դադարեց մասնակցել բանակցություններին, ինչը խաթարեց դրանց բնականոնությունը»,- շեշտեց Վիկտոր Սողոմոնյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը