Քաղաքական

01.12.2018 14:21


Զատուլին. Փաշինյանը խոսում է ՌԴ հետ բարձր մակարդակի կապերի մասին և հետաքննում ՀԿԵ և «Գազպրոմի» գործունեությունը

Զատուլին. Փաշինյանը խոսում է ՌԴ հետ բարձր մակարդակի կապերի մասին և հետաքննում ՀԿԵ և «Գազպրոմի» գործունեությունը

Այժմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում առաջնային է վստահության հարցը: Այս մասին Երեւանում Լազարյան ակումբի նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, հարցն առաջնային է դարձել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի նոր ղեկավարության միջեւ. «Եթե ինչ-ինչ պատճառներով վստահությունը խախտվել է, ապա Ռուսաստանում այլ իրավիճակ է ստեղծվում, որտեղ կան Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակիցներ: Եվ Ադրբեջանն, անշուշտ, շահագրգռված է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ»:

Նա ընդգծեց, որ չնայած վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի եւ ՌԴ միջեւ հարաբերությունները երբեւէ այսքան արդյունավետ չեն եղել, գործնականում այլ իրավիճակ է. ՀԿԵ եւ «Գազպրոմի» գործունեության հետաքննություն:

«Հետո հաջորդում են ներդրումների մասին հայտարարոթյունները»,-նկատեց Զատուլինը:

Նա ընդգծեց, որ ռուսական կողմի համար, որը ոչ մի կերպ չի ցանկանում միջամտել Հայաստանի գործերին, կարեւոր է, որ հայ ժողովուրդը միասնական լինի, այլ ոչ թե բաժանված եւ քաղաքական կեղտի մեջ ընկղմված:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը