Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Փետրվարի 16, 2019 08:25 Պետք է օր առաջ կանգ առնել և դադարեցնել այդ գործընթացը:
ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

Փետրվարի 16, 2019 08:20 Փաստորեն, եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր։

Մեկնաբանություն

Դեկտեմբեր 02, 2018 01:16

Հեղափոխությունը լեգիտիմ է, իսկ հեղափոխականները՝ ոչ (տեսանյութ)

Հեղափոխությունը լեգիտիմ է, իսկ հեղափոխականները՝ ոչ (տեսանյութ)

Այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ոմանք կոչում են «թավշա հեղափոխություն», ոմանք՝ պարզապես հեղափոխություն, ոմանք՝ իշխանափոխություն, ոմանք՝ իշխանության բռնազավթում, իսկ ոմանք էլ մի փոքր սպասում են, որպեսզի իրական գնահատական տան:

Ինչ անուն էլ դնենք տեղի ունեցածին, դրա առաջին մասը, այսինքն՝ «մերժիրի» փուլը գերլեգիտիմ էր: Դա շատ սպասված հյուր էր, բայց ոչ մեկը չէր սպասում, որ «նա» այդպես կգա:

«Մերժիրը» ստացվեց, քանի որ համախմբել էր գրեթե ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանից մինչև Սփյուռք:

«Մերժիրը» ստացվեց, քանի որ չկային բաժանարար գծեր: Հանրությունը բաժանված չէր սևերի ու սպիտակների: Կար «Կոնսենսուս մինուս 1»: Ու բնական է, որ «մերժիրը» պետք է ստացվեր:

Ուշագրավն այն է, որ «մերժիրին» հաջորդած «սիրիրի» փուլը բաժանեց, մասնատեց ու թշնամացրեց մեր ժողովրդի տարբեր հատվածներին: Այդ առումով հեղափոխականները կամ իշխանափոխները լեգիտիմ չեն, որքան տոկոս էլ որ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ի երեկոյան հայտարարի:

Հեղափոխականները կամ իշխանափոխները լեգիտիմ չեն նաև մեկ այլ պատճառով:

Լեգիտիմությունն ունենում է երկու հիմնական աղբյուր՝ ընտրովիություն և կոմպետենտություն: Կոմպետենտության մասով լուրջ խնդիրներ կան ու դա այնքան ակնհայտ է, որ տեսանելի է անզեն աչքով:

Երբ, օրինակ, պետության փոխարտգործնախարարը, որը հեղափոխական կոմիսար է նշանակված արտգործնախարարությունում, մի քանի րոպե խոսում է իր կուսակցական ղեկավար Սասուն Միքայելյանի ասածները չհաստատող ձևակերպումներով, բայց իր խոսքի սկզբում ու վերջում բառացի հաստատում է Սասուն Միքայելյանի ասածները արցախյան ազատամարտի ու հեղափոխության համեմատականների մասով, պարզ է դառնում, որ գործ ունենք կա՛մ փորձի պակասից եթերում չափից շատ հուզված մեկի կա՛մ քաղաքականապես անմեղսունակի հետ:

Այս քարոզարշավը միայն պակասեցրեց «Իմ քայլի» ձայները ու թերևս ստացվելու է այնպես, որ Երևանի քաղաքապետ նշանակված Հայկ Մարությանը տոկոսային առումով ավելի շատ ձայներ է հավաքելու, քան Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը, ինչը նյարդայնացնելու է վերջինիս: Բայց դա արդեն իրենց ներքին գործն է:

Մենք միայն արձանագրում ենք, որ հեղափոխությունը լեգիտիմ էր, իսկ հեղափոխականները՝ ոչ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

«Նոր Հայաստանի» կոռուպցիան

«Նոր Հայաստանի» կոռուպցիան

Փետրվարի 15, 2019 13:40 Կոռուպցիան միայն վարչապետի կաբինետ մտնելիս կուլոն, ոսկի, մարջան, ապարանջան տալը չէ։ Դա միայն աներձագին կամ զարմիկին պատգամավոր, իսկ մյուս բարեկամներին՝ այլ պաշտոնների նշանակելը չէ։
Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Փետրվարի 15, 2019 12:01 Այս կառավարության գործունեության ժամկետի հետհաշվարկը միացրած է, և այն միացրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ։
«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Փետրվարի 14, 2019 14:48 Փաշինյանը ոչ թե սուպերվարչապետական լիազորություններ է ուզում, այլ ավելին:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փետրվարի 14, 2019 11:30 Ինչո՞ւ պետք է հանուն Փաշինյանի իշխանության՝ Հայաստանն ու Արցախը նման գին վճարեն։
Ներթիմային «փոխհրաձգություն»

Ներթիմային «փոխհրաձգություն»

Փետրվարի 13, 2019 19:32 Թեև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ֆորմալ առումով թիմակիցներ չեն, բայց առնվազն գաղափարական հատվածում (հատկապես Արցախի խնդրի կարգավորման ու ներքաղաքական հարցերում) նրանք միևնույն կոդի մեջ են:
Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Փետրվարի 12, 2019 19:25 Նույնիսկ Գ. Սահակյանի մտքով չէր անցնի ասել, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փետրվարի 12, 2019 12:45 Ադրբեջանական մամուլում համոզված են, որ Փաշինյանի ուսուցիչը Արցախի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանն է, ու ողջունում են այդ հանգամանքը։
«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Փետրվարի 12, 2019 10:50 Մենք ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն ենք ձևավորել, այլ մենք գործ ունենք հին Հայաստանի վերջին իշխանության հետ։
Խոցում հովանոցով (տեսանյութ)

Խոցում հովանոցով (տեսանյութ)

Փետրվարի 11, 2019 12:10 «Թավշյա» տիկնայք և պարոնայք ապշած են, թե ինչու են մեդիան ու ֆեյսբուքահայությունն իրենց, պատկերավոր ասած, խոցում հովանոցով։
Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Փետրվարի 11, 2019 11:30 Օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։
Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Փետրվարի 08, 2019 13:35 Ինչպես և երբ են ծառայեցվելու Գևորգ Կոստանյանի գիտելիքները պետությանը՝ դժվար է ասել։
Օտարների ու յուրայինների մեջ օտարը

Օտարների ու յուրայինների մեջ օտարը

Փետրվարի 08, 2019 12:20 ԱԺ արտահերթ ընտրություններում 70 տոկոս հավաքած ուժի ձևավորած կառավարության ծրագիրը քննադատում են բոլորը՝ և՛ յուրայինները, և՛ ընդդիմախոսները։
Հայաստանը դո՞ւրս է գալիս բանակցային գործընթացից (տեսանյութ)

Հայաստանը դո՞ւրս է գալիս բանակցային գործընթացից (տեսանյութ)

Փետրվարի 08, 2019 11:15 Արցախը բանակցային կողմ դարձնելու խոստում տված Փաշինյանը Հայաստանին փաստացի հանում է բանակցային սեղանից:
Նիկոլ Փաշինյանի խոսքը գո՞րծ է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսքը գո՞րծ է (տեսանյութ)

Փետրվարի 07, 2019 13:55 Նույն մարդու տարբեր «ես»–երի պայքարը մի օր ավարտվելու է որևէ «ես»–ի հաղթանակով ու մյուս «ես»–ի պարտությամբ։
Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով

Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով

Փետրվարի 07, 2019 00:01 Մենք Հայաստանի ու Արցախի համար լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ու կառավարությունը պետք է զբաղվի այդ մարտահրավերների հաղթահարմամբ, այլ ոչ թե ...
«Փեսային» «հարսի» միջոցով լավություն անելու մասին

«Փեսային» «հարսի» միջոցով լավություն անելու մասին

Փետրվարի 06, 2019 12:31 Դա ոչ թե բարի թագավորի նվերն է բիզնեսին, այլ հարկատուներիս հաշվին արված լավություն։
Ինչպես է Սորոսն աջակցում Հայաստանի «քաղհասարակությանը» և ինչպես է փլուզում տնտեսությունը

Ինչպես է Սորոսն աջակցում Հայաստանի «քաղհասարակությանը» և ինչպես է փլուզում տնտեսությունը

Փետրվարի 06, 2019 10:45 Նիկոլ Փաշինյանը գո՞հ է այդպիսի աջակցությունից։
Շփոթվածները՝ Բ26–ում (տեսանյութ)

Շփոթվածները՝ Բ26–ում (տեսանյութ)

Փետրվարի 05, 2019 10:35 Շփոթվածները Բ26–ում հայտնվելուց հետո սկսեցին անել այն, ինչ էժանագին ներկայացումներից մեկի դերասանները Բ26–ում գողություն կատարելիս։
Կադրերը ոչինչ չեն որոշում. պոպոլիզմն՝ ընդդեմ ռացիոնալիզմի ու պրոֆեսիոնալիզմի

Կադրերը ոչինչ չեն որոշում. պոպոլիզմն՝ ընդդեմ ռացիոնալիզմի ու պրոֆեսիոնալիզմի

Փետրվարի 04, 2019 14:15 Հանրահավաքները դեռ չեն դադարել. Դրանք պարզապես տեղափոխվել են կառավարության կաբինետներ ու ԱԺ սենյակներ:
«Մկների» ժողովը, տաքսի «ԵկաԾերինը» և վիզը բռնված պատգամավորը (տեսանյութ)

«Մկների» ժողովը, տաքսի «ԵկաԾերինը» և վիզը բռնված պատգամավորը (տեսանյութ)

Փետրվարի 03, 2019 14:30 «Իմ քայլի» համար ատելության թիվ մեկ հասցեատերն այժմ այն զանգվածն է, որի միջոցով իրենք իշխանության են եկել։