Լրահոս

02.12.2018 18:36


Ողջի գետում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի

Ողջի գետում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 319-րդ կմ հատվածում՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի:

Ոստիկաններն ու փրկարարները նշված գետում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 95 AT 555 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, ում 3 օր է՝ որպես անհայտ կորած հարազատները փնտրում էին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով: Վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել գետում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական տվյալները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը