Լրահոս

Դեկտեմբեր 04, 2018 14:25

Հայտնաբերվել է Հայաստանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորած ինքնաթիռի վթարի վայրը (տեսանյութ)

Հայտնաբերվել է Հայաստանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորած ինքնաթիռի վթարի վայրը (տեսանյութ)

Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:

***

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում: Այs մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Շիրակի մարզի փրկարարական վարչությունից:

«Որոնողական աշխատանքներ են իրականցվում Մարալիկում, Արթիկում և շրջակա գյուղերում»,-նշեցին վարչությունից:

***

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»։

armen-babayan_movses-manukyan-472x265

***

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Կատարվում են առաջին անհետաձգելի դատավարական գործողությունները: Ավելի ուշ կներկայացվեն մանրամասները»,-նշեց Տռուզյանը:

***

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։

Այս խորագրի վերջին նյութերը

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Դեկտեմբեր 11, 2018 07:16 Հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Մենք» դաշինք․ Ունեցանք միաբևեռ ԱԺ

«Մենք» դաշինք․ Ունեցանք միաբևեռ ԱԺ

Դեկտեմբեր 10, 2018 19:04 Բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ։
ՀՀԿ․ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ

ՀՀԿ․ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ

Դեկտեմբեր 10, 2018 18:55 Ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց:
«Սասնա Ծռեր»․ Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար

«Սասնա Ծռեր»․ Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար

Դեկտեմբեր 10, 2018 18:40 Օլիգարխիան մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:
88-ամյա կինը գտել է դստերը, ում ծնվելուց հետո նրան մահացած էր համարում

88-ամյա կինը գտել է դստերը, ում ծնվելուց հետո նրան մահացած էր համարում

Դեկտեմբեր 10, 2018 17:36 Այժմ արդեն 69-ամյա Կոննիին որդեգրել էին։
102 տարեկան ավստրալուհին ցատկել Է պարաշյուտով

102 տարեկան ավստրալուհին ցատկել Է պարաշյուտով

Դեկտեմբեր 10, 2018 17:06 Դարձել է ամենատարեց պարաշյուտիստուհին:
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Դեկտեմբեր 10, 2018 16:41 Սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՅԴ․ Ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին

ՀՅԴ․ Ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին

Դեկտեմբեր 10, 2018 16:09 Ձևավորվում է ԱԺ` առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:
ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը

ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը

Դեկտեմբեր 10, 2018 15:43 ԱԺ արտահերթ ընտրությունները անցել են ազատ պայմաններում։
«Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար». Շարմազանով (տեսանյութ)

«Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար». Շարմազանով (տեսանյութ)

Դեկտեմբեր 10, 2018 14:40 «Սա ցույց տվեց, որ Նիկոլը սխալ էր, մենք՝ ճիշտ»:
ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը

Դեկտեմբեր 10, 2018 12:45 «Իմ քայլը»` 70,44, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տոկոս:
Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր

Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր

Դեկտեմբեր 10, 2018 12:20 Քանի պատգամավոր կունենան «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»:
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Դեկտեմբեր 10, 2018 11:37 2 օր ջուր չի լինի։
«Դեղին բաճկոնները» գիլյոտին են տեղադրել Փարիզում Մակրոնի կուսակցության անունով (տեսանյութ, լուսանկար)

«Դեղին բաճկոնները» գիլյոտին են տեղադրել Փարիզում Մակրոնի կուսակցության անունով (տեսանյութ, լուսանկար)

Դեկտեմբեր 10, 2018 10:32 Ֆրանսիայում շարունակվում են բողոքի գործողությունները, որոնք ուղեկցվում են անկարգություններով։
ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

Դեկտեմբեր 10, 2018 10:17 Նա ստացել է 2148 ձայն:
Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբեր 10, 2018 10:00 1991թ. կայացավ անկախության հանրաքվեն։