Աշխարհ

05.12.2018 07:55


Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամանակով փակ կլինի

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամանակով փակ կլինի

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի ճանապարհատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը, երթևեկությունը կդադարեցվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը