Աշխարհ

Դեկտեմբեր 05, 2018 11:07

Ռուսաստանը մտքափոխվել է Ադրբեջանին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի վաճառման հարցում

Ռուսաստանը մտքափոխվել է Ադրբեջանին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի վաճառման հարցում

Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի (ԱՀՀ) մատկարարումը ձախողվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:

Ըստ նրա տեղեկատվության՝ ռուս զինվորականները համարել են, որ այդ համալիրի հրթիռի նույնիսկ արտահանական տարբերակը կարող Է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել ՌԴ կասպիական նավատորմի նավերի համար, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում:

Թերթը, հղում անելով մի աղբյուրի, որը ծանոթ Է իրադրությանը, նշում Է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը նախաստորագրել Էին պարտավորագիր, որը նախատեսում Էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի եւ մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես Էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:

Հրատարակությունը նշում Է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումների թեման այժմ չի քննարկվում, քանի որ առկա Է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չԷնք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,-ասել Է թերթի աղբյուրներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան խստորեն դատապարտել է Թրամփի իսրայելամետ հայտարարությունը

Թուրքիան խստորեն դատապարտել է Թրամփի իսրայելամետ հայտարարությունը

Մարտ 22, 2019 21:16 Գոլանի բարձունքների վերաբերյալ։
Էրդողանն իր նկարով հեռախոսի պատյան է օգտագործում

Էրդողանն իր նկարով հեռախոսի պատյան է օգտագործում

Մարտ 22, 2019 20:38 Նախընտրական քարոզարշավի գործիք։
Թուրքիայում Աթաթուրքին «Անգլիայի լրտես» անվանած ուսուցչին մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայում Աթաթուրքին «Անգլիայի լրտես» անվանած ուսուցչին մեղադրանք է առաջադրվել

Մարտ 22, 2019 20:13 Նրա խոսքով՝ Աթաթուրքն է կղզիները տվել Հունաստանին:
Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Brexit-ի չեղարկմանը

Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Brexit-ի չեղարկմանը

Մարտ 22, 2019 11:43 «Ընտրության հնարավորություն ենք տվել բրիտանացիներին»։
Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

Մարտ 22, 2019 10:13 Հայտնի չէ՝ որքան երկար կարող Է շարունակվել «երկարատև հետաձգումը»:
Ստամբուլում ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ

Ստամբուլում ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ

Մարտ 21, 2019 17:54 Տուժածների թիվը չի հստակեցվում:
Թուրքիայի Մալաթիա նահանգում 2 ժամում 4 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 2 ժամում 4 երկրաշարժ է գրանցվել

Մարտ 21, 2019 16:34 Ցնցումները զգացվել են նաև հարակից շրջաններում։
Ինչո՞ւ է «Armenia» գրությամբ պաստառը հայտնվել Իտալիայի ֆուտբոլի առաջնության հանդիպմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ է «Armenia» գրությամբ պաստառը հայտնվել Իտալիայի ֆուտբոլի առաջնության հանդիպմանը (տեսանյութ)

Մարտ 21, 2019 09:24 «Ջենովա»-ի ֆան-ակումբներից մեկը կոչվում է «Via Armenia 5r»:
Պոեզիայի համաշխարհային օրն է

Պոեզիայի համաշխարհային օրն է

Մարտ 21, 2019 08:16 Ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: 
Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած անձը մի քանի անգամ եղել է Թուրքիայում

Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած անձը մի քանի անգամ եղել է Թուրքիայում

Մարտ 20, 2019 21:09 Սպառնացել էր «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները»։
Ալի Խամենեիին տապալելու կոչերի համար իրանցուն դատապարտել են գրքերի արտագրման

Ալի Խամենեիին տապալելու կոչերի համար իրանցուն դատապարտել են գրքերի արտագրման

Մարտ 20, 2019 19:12 Պետք է կարդա և բառացի արտագրի երեք գիրք։
Էրդողանը նորից խոսել է մահապատիժը վերականգնելու մասին

Էրդողանը նորից խոսել է մահապատիժը վերականգնելու մասին

Մարտ 20, 2019 18:13 «Մենք սխալ թույլ տվեցինք, երբ վերացրեցինք»։