Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Փետրվարի 16, 2019 08:25 Պետք է օր առաջ կանգ առնել և դադարեցնել այդ գործընթացը:
ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

Փետրվարի 16, 2019 08:20 Փաստորեն, եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր։

Քաղաքական

Դեկտեմբեր 05, 2018 13:36

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը լուծվելու է կոնսենսուսով. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը լուծվելու է կոնսենսուսով. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը լուծվելու է կոնսենսուսով, այսօր Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը երեկ ասել էր, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը»,-ասել է Ուշակովը:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Փաշինյանն այսօր նշեց, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։

«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով,-Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության առաջ և կազմակերպության պարտավորությունների հարցը երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցը։ Գլխավոր քարտուղարի կարգավիճակն առանցքային չէ և շրջադարձային չէ, կան շատ ավելի լուրջ և շատ ավելի կարևոր հարցեր»։

Հարցին, թե այս այցի ընթացքում ինչպիսի՞ հարցեր կլուծվեն, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ է՝ իր օրակարգով, և նաև ոչ ֆորմալ շփում է ամենամյա նախատեսված ԱՊՀ շրջանակներում»։

2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, մեկ ամիս առաջ ազատվեց այդ պաշտոնից: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում, սակայն օրերս հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է։

Այս խորագրի վերջին նյութերը

«Ժամանակն է լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող ԵԿՄ-ն». Սեֆիլյան

«Ժամանակն է լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող ԵԿՄ-ն». Սեֆիլյան

Փետրվարի 16, 2019 11:41 Ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ արժեհամակարգային խեղում։
РЕН ТВ. Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

РЕН ТВ. Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 20:45 Փորձել է վերադառնալ քաղաքականություն։
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Փետրվարի 15, 2019 20:12 Փոխվարչապետի հետ խոստացված հանդիպումը չի կայացել։
Հացադուլ հայտարարած ազատամարտիկը Փաշինյանի թիմակցի հայրն է

Հացադուլ հայտարարած ազատամարտիկը Փաշինյանի թիմակցի հայրն է

Փետրվարի 15, 2019 19:49 Միացել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլին:
Սոչիում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սոչիում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Փետրվարի 15, 2019 15:57 Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցել է համաժողովի աշխատանքներին:
Տիգրան Մուկուչյանը` Սերժ Սարգսյանից ստացած պարգևի մասին

Տիգրան Մուկուչյանը` Սերժ Սարգսյանից ստացած պարգևի մասին

Փետրվարի 15, 2019 15:33 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
«Կառավարության հիմնավորումների մեջ մարդասիրական մոտիվացիա չկա». Նաիրա Զոհրաբյան

«Կառավարության հիմնավորումների մեջ մարդասիրական մոտիվացիա չկա». Նաիրա Զոհրաբյան

Փետրվարի 15, 2019 14:50 «Ենթադրելի էր, որ իմ նախագիծը ևս մերժվելու էր»։
ԿԸՀ-ն հանդես է գալու նախընտրական քարոզչության մասին սահմանում ստեղծելու առաջարկությամբ

ԿԸՀ-ն հանդես է գալու նախընտրական քարոզչության մասին սահմանում ստեղծելու առաջարկությամբ

Փետրվարի 15, 2019 14:44 Պետք է նախընտրական քարոզչության հստակ սահմանում լինի:
Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը

Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը

Փետրվարի 15, 2019 13:40 Որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է առաջիկայում աշխատի։
Կառավարության նիստը՝  ուղիղ միացմամբ

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Փետրվարի 15, 2019 10:55 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Սեյրան Օհանյան․ «Բացահայտ սխալ եմ համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան․ «Բացահայտ սխալ եմ համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը» (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 10:48 «Այդպիսի մարդիկ չեն խուսափում պատասխանատվությունից»։ 
Փաշինյանի ճակատին գրված է սը-տա-խոս. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Փաշինյանի ճակատին գրված է սը-տա-խոս. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 10:11 «Այսօրվա հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է»։
Իմացի՛ր ավելին ...

Իմացի՛ր ավելին ...

Փետրվարի 14, 2019 17:35 Այսօրվանից իր աշխատանքն է սկսել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կայքը:
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը (տեսանյութ)

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը (տեսանյութ)

Փետրվարի 14, 2019 15:40 Քվեարկել է 119 պատգամավոր։
ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ ներկայիս պատգամավոր էդուարդ Բաբայանին

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ ներկայիս պատգամավոր էդուարդ Բաբայանին

Փետրվարի 14, 2019 15:27 Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։