Քաղաքական

Դեկտեմբեր 05, 2018 19:17

Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Զախարովա

Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Զախարովա

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։

«Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,-ասաց նա։

Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տվեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։

«Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը անհանգստություն է առաջացնում ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ձևով»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը դեկտեմբերի 6-ին չի կայանալու, քանի որ Հայաստանն է դրա համար դիմել։

Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել էր՝ ասելով. «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»։

Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք: Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»:

Այս խորագրի վերջին նյութերը

«Մենք» դաշինք․ Ունեցանք միաբևեռ ԱԺ

«Մենք» դաշինք․ Ունեցանք միաբևեռ ԱԺ

Դեկտեմբեր 10, 2018 19:04 Բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ։
ՀՀԿ․ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ

ՀՀԿ․ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ

Դեկտեմբեր 10, 2018 18:55 Ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց:
«Սասնա Ծռեր»․ Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար

«Սասնա Ծռեր»․ Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար

Դեկտեմբեր 10, 2018 18:40 Օլիգարխիան մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:
ՀՅԴ․ Ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին

ՀՅԴ․ Ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին

Դեկտեմբեր 10, 2018 16:09 Ձևավորվում է ԱԺ` առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:
ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը

ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը

Դեկտեմբեր 10, 2018 15:43 ԱԺ արտահերթ ընտրությունները անցել են ազատ պայմաններում։
«Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար». Շարմազանով (տեսանյութ)

«Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար». Շարմազանով (տեսանյութ)

Դեկտեմբեր 10, 2018 14:40 «Սա ցույց տվեց, որ Նիկոլը սխալ էր, մենք՝ ճիշտ»:
Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր

Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր

Դեկտեմբեր 10, 2018 12:20 Քանի պատգամավոր կունենան «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»:
ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

Դեկտեմբեր 10, 2018 10:17 Նա ստացել է 2148 ձայն:
Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբեր 10, 2018 10:00 1991թ. կայացավ անկախության հանրաքվեն։
Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը

Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը

Դեկտեմբեր 10, 2018 08:49 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 6,37 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանը»` 8,27 տոկոս:   
ԿԸՀ-ն ներկայացնում է արտահերթ ընտրությունների նախնական տվյալները

ԿԸՀ-ն ներկայացնում է արտահերթ ընտրությունների նախնական տվյալները

Դեկտեմբեր 09, 2018 23:13 Տվյալները պարբերաբար թարմացվում են առցանց։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Դեկտեմբեր 09, 2018 21:14 2017-ի խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 60.86 տոկոսը:
Ընտրատեղամասերը փակվեցին․ սկսվել է հաշվարկը (տեսանյութ)

Ընտրատեղամասերը փակվեցին․ սկսվել է հաշվարկը (տեսանյութ)

Դեկտեմբեր 09, 2018 20:11 Արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։
Արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 39.54 տոկոսը

Արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 39.54 տոկոսը

Դեկտեմբեր 09, 2018 18:15 2017-ի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 50.93 տոկոսը:
Թանկյանն Աշոտյանին մնացորդ է անվանել, վերջինն էլ ասել է, որ նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար

Թանկյանն Աշոտյանին մնացորդ է անվանել, վերջինն էլ ասել է, որ նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար

Դեկտեմբեր 09, 2018 14:43 System of a Down-ի մենակատարն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։