Կարծիք

05.12.2018 21:57


Արդյոք հասկանո՞ւմ եք, որ անհատապես պատասխանատու եք

Արդյոք հասկանո՞ւմ եք, որ անհատապես պատասխանատու եք

«Իմ Քայլը» դաշինքում կան նորմալ և պարկեշտ մարդիկ։ Ինձ մի բան է հետաքրքրում, արդյոք հասկանո՞ւմ եք, որ այն, ինչ կատարվում է, ու այն ինչ կատարվելու է, ու այն, ինչ Աստված չանի, կատարվի, անհատապես պատասխանատու եք։

Այնպես չի լինելու, որ ասեք՝ բա մենք ինչ կապ ունենք, մենք որոշում կայացնող չենք։ Օրենքների չիմացությունը և քաղաքական անգրագիտությունն արդարացման հիմք չեն հանդիսանում:

Դուք արդեն իսկ ձեզ վրա պատասխանատվություն եք վերցրել ու ընտրություններից հետո այդ պատասխանատվությունը շատ ավելի ծանր է լինելու։ Թիմային մտածելակերպից դուրս եկեք, լինում են իրավիճակներ, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա ու թիմի շահերը դառնում են երկրորդական՝ կոլեկտիվ պատասխանատվության կամ կոլեկտիվ անպատասխանատվության սկզբունքը սկսում է չգործել։

Անօրինականության, անսկզբունքայնության, խոսքը դրժելու, արտաքին քաղաքականության մեջ ծանր վիճակում հայտնվելու համար դուք պետք է արտահայտվեք։ Դա է ձեր միակ հնարավորությունը, դարձեք ինքնուրույն սուբյեկտներ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը