Մեկնաբանություն

06.12.2018 12:06


Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց՝ պատմության մեջ մտնելով «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ձևակերպմամբ:

Թե ո՞ր հարցում էր Նիկոլը ճիշտ և որտե՞ղ սխալվեց ինքը, ՀՀԿ ղեկեվարը չմանրամասնեց: Կարելի է միայն կռահել կամ ենթադրություններ անել:

Այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը հրապարակային խոսք չի հնչեցրել: Նա չկա: Մերժվելուց հետո քաղաքական ու տեղեկատվական «ռադարներից» անհետացել է:

Սարգսյանը չի խոսում, բայց նրա խոսքերը դեռ թևածում են քաղաքական դաշտում, քանզի Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում է Սարգսյանի ասածները և շարունակում անել նրա արածները:

Փաշինյանը նաև աչքի է ընկնում ուշագրավ հայտարարություններով: Այնպիսի հայտարարություններով, որ Սերժ Սարգսյանը ենթադրաբար կարող էր բացականչել իր մեկ այլ հայտնի բառերը՝ «Իյա՛, իրո՞ք»: Իսկ թե ինչու այդպես կաներ, ցույց է տված տեսանյութում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը