Խմբագրական

Դեկտեմբեր 06, 2018 14:15

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ հեռախոսային խոսակցության հրապարակայնացման 2-րդ սերիան այն պայթյունի էֆեկտը չունեցավ, ինչ նախորդ անգամ: Պատճառն այն չէր, որ սենսացիոն բաներ չհնչեցին: Հնչեցին, իհարկե:

Պայթյունի էֆեկտը համեմատաբար թույլ էր, քանզի հանրության ականջն արդեն սովորել է, որ հեռախոսով և «ոտքի վրա» մարդկանց ու պետության ճակատագիր է որոշում «մենք ժողովրդավար ենք ու դատարանների աշխատանքներին չենք միջամտելու» հայտարարություններ անող սուբյեկտը:

Գաղտնալսման հրապարակումը մի քանի գնահատականներ տալու և հռետորական հարցադրումներ անելու տեղիք է տալիս:

1. Փաստորեն, մեր Ազգային անվտանգության համակարգը բավական խոցելի է և գաղտնալսվում են պետության առաջին դեմքերը: Քանի դեռ չի բացահայտվել, թե ովքեր են այս ամենի հետևում կանգնած, մենք պետք է լրջորեն մտահոգվենք: Գաղտնալսումը նաև ցույց տվեց, թե ինչքան չհամակարգված ու էկլեկտիկ մտածողություն ունի Փաշինյանը:

2. Հօդս են ցնդում Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, թե իբր ինքը որևէ կերպ չի միջամտում դատաիրավական գործընթացներին, դատարաններին ցուցումներ չի տալիս, նախաքննությանը չի խառնվում: Մինչև այդ էլ զգացվում էր, բայց գաղտնալսման հրապարակայնացմամբ 100 տոկոսով ապացուցվեց, որ նա ուղղակիորեն միջամտում է քաղաքական դատավարություններին, իսկ իրավապահ մարմինները պարզապես նրա գործիքներն են:

3. Հետաքրիր է իմանալ, թե արդյոք Հրաչը կոռումպացվա՞ծ դատավոր է, թե՞ հեղափոխական: Հրաչները շա՞տ են, թե՞ նա միակն է:

4. Գաղտնալսումից պարզվում է, որ այս իշխանական վերնախավում միակ ադեկվատը Արթուր Վանեցյանն է, ով հասկանում էր, որ պատվերը՝ պատվեր, բայց Հայաստանը կարող է լուրջ միջազգային խնդիրների առաջ կանգնել ու ՀԱՊԿ-ում դառնալ սպիտակ ագռավ: Վանեցյանին չլսեցին ու այդպես էլ եղավ:

5. Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը» և անձնական վրեժխնդրությունից ելնելով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու սեփական ցանկության գերին դառնա: Դրանից հետո նա արդեն պետք է կալանավորի մեր պետության նախորդ բոլոր ղեկավարներին, բոլոր պաշտոնյաներին ու վերջում ինքը լավագույն դեպքում ընկնի ռուսական հեղափոխության առաջին ալիքի սիրելի Կերենսկու օրը, ով պարզապես փախավ Ռուսաստանից կամ վատագույն դեպքում ընկնի ֆրանսիական հեղափոխության առաջին ալիքի լիդերներ ժիրոնդիստների օրը, որոնք գլխատվեցին յակոբինյանների (նրանց «Սասնա ծռերը») ձեռքերով:

6. Եթե նմանատիպ գաղտնալսում հրապարակվեր նախորդ իշխանությունների օրոք, ապա արևմտյան գրանտեր ստացող ու չստացող իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության անդամներ հանդիսացողները, քաղաքական կոչված գործիչների մեծ մասը, ազատ ու առաջադեմ համարվող լրատվամիջոցներն արդարացիորեն քարը քարի վրա չէին թողնի իշխանություններից ու տիեզերական աղմուկ կբարձրացնեին՝ հայտարարելով, որ դատական իշխանությունը կախված է գործադիրից, և որ Հայաստանում բռնապետություն է: Ու ճիշտ կանեին: Հարցն այն է, որ հիմա դա չեն անում: Չեն անում, քանզի այդպես անողների մեծ մասն այժմ հանգրվանել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կամ էլ համակրում է Փաշինյանին: Մինդեռ գլխավորը պետք է լինի սկզբունքը, այլ ոչ թե անձնական համակրանքը, քաղաքական հաշվարկն ու մորթապաշտական շահը:

Եթե նախորդներն էին դատարանին ցուցում տալիս, ապա դա վատ էր, իսկ եթե Փաշինյանն է ցուցում տալիս, ապա լա՞վ է: Բա ո՞ւր մնացին ազատական արժեքների մասին հնչեցրած խոսքերն ու քաղաքացիական արժեքների մասին կուրծք ծեծոցին: Թե՞ քաղաքացիական արժեքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է անձնական շահն ու վեր է բարձրանում ներսի ստրուկը:

7. Հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ այս գաղտնալսումը լրջորեն հարվածել է իր անձնական իմիջին ու Հայաստանին ընդհանրապես: Կարելի է ժողովրդի՝ քեզ հավատացող հատվածին կերակրել այն բլեֆով, թե բա դավադիր ուժերը դիմադրում են ու գաղտնալսումներ հրապարակում, բայց դրանից բուն խնդիրը չի լուծվում:

ժամանակն է կանգ առնել, վերադառնալ հեղափոխության հռչակած «սիրո և հանդուրժողականության» սկզբունքներին ու հիշել, որ վենդետաներ չպետք է լինեին (այդպես էր խոստացվել):

Պատմությունը ցույց է տվել, որ «Պանդորայի արկղը» բացողը վերջում, պատկերավոր ասած, ինքն է հայտնվում այդ արկղի մեջ: Չէինք ուզենա, որ մեր երկիրն այդպիսի ցնցումների մեջ ընկներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը:
Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Նոյեմբեր 07, 2018 14:21 Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ռազմատենչ):
Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հոկտեմբեր 19, 2018 10:45 Հեղափոխությունը, միգուցե, կարելի է անել «դուխով», բայց պետությունը պետք է կառուցել ու զարգացնել ԽԵԼՔՈՎ:
Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիա

Սեպտեմբեր 28, 2018 12:54 Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին:
Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Սեպտեմբեր 24, 2018 19:07 Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։
Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 20, 2018 14:29 Հետո են տեսնելու, որ երջանկություն խոստացողները «Նապոլեոն» խոզի պես ձեռք են բերել նախորդների հատկանիշները...
Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Սեպտեմբեր 17, 2018 15:53 Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել:
Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Սեպտեմբեր 08, 2018 14:00 Մոսկվան կոշտ «մեսիջներ» է հղում, իսկ Երևանը ներսում ձգտում է պահել հեղափոխական պաթոսը: Թե ուր կհասցնի մեզ այս ամենը, կերևա շատ շուտով:
Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Մայիս 14, 2018 19:25 Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փեդ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով:
Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Մայիս 09, 2018 09:40 Եթե հավատալու լինենք պաշտոնական քարոզչությանը, ապա Ղարաբաղյան պատերազմը հաղթել են Սերժ Սարգսյանը և Զորի Բալայանը, բայց դա մեծագույն բլեֆ է:
Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Ապրիլ 20, 2018 09:30 «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: ՀՀԿ ղեկավարը դարձել է համազգային հակահերոս:
Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Մարտ 05, 2018 15:30 Սամվել Բաբայանին ու Վազգեն Սարգսյանին ռազմական դիկտատուրայի մեջ մեղադրողներն այժմ այնպիսի տնտեսական ու քաղաքական դիկտատուրա են հաստատում, որ ...
«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

Մարտ 01, 2018 18:10 ՀՀ-ում իշխանության ընդունում-հանձնումը տեղի է ունեցել ներսում՝ կոշտ (1998թ.) կամ փափուկ (2007թ.) պալատական հեղաշրջման միջոցով:
88-ից առաջ և հետո

88-ից առաջ և հետո

Փետրվարի 20, 2018 10:15 1988-ին կամ 1991-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 30 տարի անց ունենալու ենք գալուստսահակյանական վերնախավ:
30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

Փետրվարի 19, 2018 18:02 Ճակատագրի հեգնանքով՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:
Մարտեր առանց կանոնների

Մարտեր առանց կանոնների

Փետրվարի 14, 2018 21:30 ՀՀ իշխանությունները ներդրել են «մարտեր առանց կանոնների» մոդելը. եթե փողի միջոցով ոչնչացվել է ժողովրդավարության աստվածը՝ ընտրական ինստիտուտը, ապա, կարամազովյան տրամաբանությամբ, ամեն ինչ կարելի է: