Լրահոս

Դեկտեմբեր 06, 2018 18:58

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։

Այսպես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր տնօրենը 2017 թվականի փետրվարի 2-ին գրավոր դիմում է ներկայացրել կառավարությանը՝ խնդրելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը։

Դիմումի քննարկումն ու առաջարկությունների ներկայացումը կառավարության կողմից հանձնարարվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքներ կատարելու միջոցով գույքի գնահատման պաշտոնական փաստաթղթերում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ վերոնկարագրյալ գույքի արժեքը նշելով շուկայականից խիստ ցածր՝ 32.531.000 ՀՀ դրամ։ Կատարված կեղծ հաշվարկն ուղարկվել է նույն վարչության օտարման բաժին, որի հիման վրա կազմվել, ապա ՀՀ կառավարության կողմից 13.04.2017թ. հաստատված թիվ 372 Ա որոշմամբ թույլատրվել է 244.600.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, կեղծ գնահաշվարկի արժեքի 75 տոկոսի չափով՝ 24.965.898 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։ Նշված գործարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 160.754.694 ՀՀ դրամի գույքային վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել կատարված կեղծիքներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի առնչության վերաբերյալ, ով տվյալ ժամանակահատվածում իրականացրել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաեւ այլ գործարքներում եւս հնարավոր չարաշահումների վերաբերյալ նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը

Մյասնիկյան պողոտայում բախվել են ավտոմեքենաներ

Մյասնիկյան պողոտայում բախվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբեր 14, 2018 18:32 «Ջրաշխարհ»-ի մոտակայքում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը:
Ինկասատորների ավտոմեքենայից հարյուրավոր թղթադրամներ են թափվել Նյու Ջերսիի ճանապարհին

Ինկասատորների ավտոմեքենայից հարյուրավոր թղթադրամներ են թափվել Նյու Ջերսիի ճանապարհին

Դեկտեմբեր 14, 2018 17:55 Դա մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ Է առաջացրել:
Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Դեկտեմբեր 14, 2018 17:24 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայում եղել է 68 ազատազրկված լրագրող։
Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Դեկտեմբեր 14, 2018 17:06 Նա ասել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել Արցախի 5 շրջանները Ադրբեջանին։
Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը

Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը

Դեկտեմբեր 14, 2018 16:57 Նախատեսված են դեկտեմբերին։
Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դեկտեմբեր 14, 2018 16:50 «Շարունակելու ենք ապացուցել իմ անմեղությունը»,-ասել է Գևորգյանը։
Երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն

Երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն

Դեկտեմբեր 14, 2018 16:19 Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

Դեկտեմբեր 14, 2018 14:44 Նիկոլ Փաշինյանն այս հարցում «շիլաշփոթ» է ստեղծել:
«Հայփոստ» ընկերության երկու աշխատակից է ձերբակալվել

«Հայփոստ» ընկերության երկու աշխատակից է ձերբակալվել

Դեկտեմբեր 14, 2018 14:16 Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:
ՌԴ-ից ներմուծումը սահմանափակվել է ՀՀ տարածք

ՌԴ-ից ներմուծումը սահմանափակվել է ՀՀ տարածք

Դեկտեմբեր 14, 2018 13:07 Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը կանխելու նպատակով:
Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին․ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (տեսանյութ)

Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին․ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (տեսանյութ)

Դեկտեմբեր 14, 2018 12:47 Ջալալ Հարությունյանն էլ նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ։
Մարդու իրավունքների պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Դեկտեմբեր 14, 2018 12:36 Քոչարյանին այցելել է  կալանավորման հաջորդ օրը:
«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին մարզադաշտ մտած հայ երկրպագուն ազատ է արձակվել

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին մարզադաշտ մտած հայ երկրպագուն ազատ է արձակվել

Դեկտեմբեր 14, 2018 11:42 «Արսենալ»-ում հայերին շատ են սիրում:
Բուդապեշտում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք (տեսանյութ)

Բուդապեշտում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք (տեսանյութ)

Դեկտեմբեր 14, 2018 10:24 Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Դեկտեմբեր 14, 2018 09:59 Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Հաստատվել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Հաստատվել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Դեկտեմբեր 14, 2018 09:26 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։