Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից

Փետրվարի 16, 2019 08:25 Պետք է օր առաջ կանգ առնել և դադարեցնել այդ գործընթացը:
ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

Փետրվարի 16, 2019 08:20 Փաստորեն, եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր։

Հարցազրույց

Դեկտեմբեր 07, 2018 12:24

«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը բաժանեց երկու մասի.

«Առաջինը փաստն է, որ երկրի ղեկավարին և ԱԱԾ տնօրենին հնարավոր է գաղտնալսել, այսինքն՝ գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել, որ բացահայտել է՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապն անվտանգ չէ։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար դա չափազանց լուրջ խնդիր է, և լինում են իրավիճակներ, որ այդ կապի ոչ ապահով լինելը կարող է հազարավոր մարդկանց կյանքի գին արժենալ պատերազմական իրավիճակներում։ Եվ դեռ հարց է, թե բանակում այդ կապի վիճակն ինչպես է, ինչպես է այդ գաղտնիությունն ապահովվում։ Այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք, և հույս ունեմ, որ համապատասխան մարմիններն այդ կապի ապահովության խնդրով այս ձայնագրության տարածումից հետո զբաղվում են։ Չմոռանանք, որ մենք պատերազմական գոտում ենք, և այն մարդիկ, որոնք պատասխանատու են կապի անվտանգության համար, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ու այդ խնդիրը լուծվի»,-ասաց քաղաքագետը։

Երկրորդ խնդիրը, ըստ Դանիելյանի՝ խոսակցությունների բովանդակությունն է, որը, նրա խոսքով՝ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե չի միջամտում դատական գործընթացներին, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում.

«Նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերը նախօրոք գիտեն՝ դատավորներն ինչ որոշում են կայացնելու։ Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ այդ մարդիկ հրաժարական չեն տալիս դրանից հետո։ Եթե այդ մարդիկ հրաժարականներ չեն տալիս դատական համակարգին ուղղումներ և ցուցումներ տալու համար, նշանակում է, որ դա արդեն պետական քաղաքականություն է, որ դատական համակարգը պետք է ենթարկվի իշխանության տարբեր կառույցների ցուցումներին»։

Ստեփան Դանիելյանին հատկապես շատ հետաքրքրում է իրավապաշտպան կազմակերպությունների դիրքորոշումն այս հարցում. արդյոք նրանք հայտարարությամբ հանդես կգա՞ն՝ անկախ դատական համակարգի խախտման վերաբերյալ, թե՞ հանդես չեն գա. «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։

Հարցին՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանի՞ն, այսինքն՝ մի անձի կողմից է ամեն ինչ ղեկավարվում, նա պատասխանեց. «Եթե այդ մարդիկ հրաժարականներ չտան և չպատժվեն դրա համար, ուրեմն պետք է նման եզրակացություն անել»։

Հրապարակված հեռախոսազրույցի կոնտեքստում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, քաղաքագետն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի Եվրոպական դատարանի գործերի դիմումների կազմման գործում. «Եվ կարծում եմ՝ միանշանակ դրանք իրենց ազդեցությունը կունենան, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը ցուցում է տալիս դատական մարմիններին, իսկ դա արդեն բավարար հիմք է, որպեսզի այդ վճիռները դրական լինեն դիմողների համար»։

Այս խորագրի վերջին նյութերը

Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 15:19 Հյուրընկալվել է «Հայելու առաջ» հաղորդաշարի տաղավարում:
Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան

Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան

Փետրվարի 15, 2019 12:16 Բանակցությունները շատ վաղուց փակուղու մեջ են:
«Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

«Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

Փետրվարի 14, 2019 12:15 «Մեր երկիրն արագ տեմպերով գնում է դեպի քայքայում»։
«Հինգ տոկոս տնտեսական ա՞ճ, բա ո՞ւր է հեղափոխությունը». ՀՅԴ ներկայացուցիչ (տեսանյութ)

«Հինգ տոկոս տնտեսական ա՞ճ, բա ո՞ւր է հեղափոխությունը». ՀՅԴ ներկայացուցիչ (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 19:55 «Նախորդ իշխանություններն էլ էին պլանավորել 5–տոկոսանոց աճ»։
«Դեժավյուի զգացողություն ունեմ, կարծես վերադառնում ենք 90-ականների սկիզբ». Լարիսա Ալավերդյան

«Դեժավյուի զգացողություն ունեմ, կարծես վերադառնում ենք 90-ականների սկիզբ». Լարիսա Ալավերդյան

Փետրվարի 12, 2019 20:29 «Այն, ինչ հիմա խաղաղության անվան տակ մատուցվում է, ամբողջովին իմիտացիա է»։
Պարգևավճարներ չանելը չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է. Ատոմ Ջանջուղազյան

Պարգևավճարներ չանելը չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է. Ատոմ Ջանջուղազյան

Փետրվարի 11, 2019 22:36 Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։
2015-ին Փաշինյանը Տեր-Պետրոսյանի դեմ Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել. Ռուբեն Հակոբյան

2015-ին Փաշինյանը Տեր-Պետրոսյանի դեմ Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել. Ռուբեն Հակոբյան

Փետրվարի 11, 2019 19:34 Պետք է լինի արդար քննություն, այլ ոչ թե նշանակեն մեղադրյալ:
Ադրբեջանական կողմը մերժել է հայ պատանդներին ազատելու առաջարկությունը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմը մերժել է հայ պատանդներին ազատելու առաջարկությունը. Արցախի ԱԳՆ

Փետրվարի 07, 2019 21:53 Շարունակում է շահարկել մարդասիրական հարցերը։
Անդրանիկ Թևանյան․ «Եթե ներկա փիլիսոփայությամբ շարժվենք, ուրեմն պետք է ազատ արձակել Նաիրի Հունանյանին, բայց ես դեմ եմ դրան»

Անդրանիկ Թևանյան․ «Եթե ներկա փիլիսոփայությամբ շարժվենք, ուրեմն պետք է ազատ արձակել Նաիրի Հունանյանին, բայց ես դեմ եմ դրան»

Փետրվարի 07, 2019 09:45 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը։
Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը լեգիտիմ է, բայց ոչ կոմպետենտ»

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը լեգիտիմ է, բայց ոչ կոմպետենտ»

Փետրվարի 06, 2019 00:40 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «TV 5» հեռուստաընկերությանը։
Փաշինյանի նախկին կուսակիցը քննադատում է Փաշինյանին

Փաշինյանի նախկին կուսակիցը քննադատում է Փաշինյանին

Փետրվարի 02, 2019 14:01 «Փաշինյանը դրժեց մեր պայմանավորվածությունը»։
Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Փաշինյանը

Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Փաշինյանը

Հունվար 29, 2019 13:15 «ՀՀ իշխանությունների բոլոր բացատրությունները պարզաբանումներ են երեխաների համար»:
Էդվարդ Ֆիցգերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»

Էդվարդ Ֆիցգերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»

Հունվար 29, 2019 11:19 «Քոչարյանը կալանավորվել է անորոշ և շինծու մեղադրանքների հիման վրա»։
«Պարոն Փաշինյանն ասում է՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ». Քոչարյանին ազատ արձակած դատավոր

«Պարոն Փաշինյանն ասում է՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ». Քոչարյանին ազատ արձակած դատավոր

Հունվար 26, 2019 16:06 Հիմա հրապարակայնորեն երկրի վարչապետը մատ է թափ տալիս, սպառնում է:
Փաշինյանի պատգամավոր թիմակիցը հերքում է արագաչափերը Սաշիկին պատկանելու լուրը

Փաշինյանի պատգամավոր թիմակիցը հերքում է արագաչափերը Սաշիկին պատկանելու լուրը

Հունվար 23, 2019 11:42 «Պետության սեփականությունն է շատ վաղուց»։