Քաղաքական

Դեկտեմբեր 07, 2018 14:22

«Մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ հնարավորինս շատ քվե ապահովել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար». Նաիրա Զոհրաբյան

«Մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ հնարավորինս շատ քվե ապահովել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ նախընտրական ցուցակի 4-րդ համար և վարկանիշային ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավի 12 օրվա ընթացքում հասցրել է լինել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մոտ 70 համայնքում։ 168.am-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուն նշեց, որ Սյունիքում և Վայոց Ձորում եղած իրականությունը բացարձակապես տարբերվում է երևանյան քաղաքական իրականությունից։

Զայրացնում է

«Այստեղ մարդիկ իրենց ռեալ հոգսերով են ապրում, և նրանց բնավ հետաքրքիր չէ, օրինակ՝ ՀՀԿ-ական այսինչի և «Իմ քայլը» դաշինքից այնինչի քաղաքական բանավեճը, որովհետև այստեղ մարդիկ ունեն ռեալ հոգսեր, գոյատևման խնդիր։ Գյուղեր կան, որտեղ կանխիկ փող տարիներով չի մտել, մարդիկ մթերքը փոխում են մեկ այլ մթերքով, որպեսզի կարողանան ապրել։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ այդ մարդուն կարո՞ղ է հետաքրքրել՝ որևէ հեռուստաբանավեճի ժամանակ որ քաղաքական ուժը ում ինչ ասաց, կամ ինչ քաղաքական ստրիպտիզի ենթարկեց։ Ոչ, այդ ամենն իրենց զայրացնում է»,-ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածուն։

«Մարդաորս են անում»

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Սյունիքում և Վայոց Ձորում քարոզարշավը բավականին հանգիստ է անցել. «Այստեղ ինձ համար անհավասար պայման չի եղել թեկուզ միայն այն պատճառով, որ չի եղել որևէ այլ թեկնածու, որ անցկացնի քարոզարշավ։ Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված 100-ից ավելի ռեյտինգային թեկնածուներից ես որևէ մեկին այդպես էլ չտեսա քարոզարշավ անցկացնելիս. Վայոց Ձորի և Սյունիքի մոտ 70 համայնքում եղել եմ։ Բազմաթիվ թեկնածուներ նախկին զզվելի գործելաոճով են շարժվել, և այսօր էլ, վաղն էլ այդ գործելաոճին են հավատարիմ մնալու։

Քարոզարշավ անցկացնելու, ընտրողին, քաղաքացուն իրենց տեսակետը ներկայացնելու փոխարեն՝ մարդիկ զբաղված են տարբեր օբյեկտներում գյուղապետերի, համայնքում տարբեր հեղինակություն ունեցող մարդկանց հանդիպելով, նրանց գրպանը գումար են դնում, ասում են՝ կգնաք, «պերերիվ» կանեք, միայն թե այսքան ձայն ես ստանամ։ Երբ մեր հարգարժան իրավապահները պարբերաբար հայտարարություն են անում, որ իմանալու են՝ ով է անօրինական գործունեություն իրականացնում, ես զարմանում եմ, որ նրանք մի անգամ իրենց հայացքները չթեքեցին Սյունիք և Վայոց Ձոր և չտեսան, թե ռեյտինգային որ թեկնածուներն են, որ իրենց իրական գործը թողած, համայնք-համայնք ընկնելու փոխարեն՝ ընկած են օբյեկտ-օբյեկտ, և մարդաորս են անում։

Ես հասկանում եմ՝ իրենք չէին կարող դասական քարոզարշավ անել, որովհետև ինտելեկտի հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն, ասելիք չունեն, եթե անգամ ասելիք էլ ունենան, ասելիքը ձևակերպելու ընդունակություն չունեն, դրա համար ընտրել են այդ տարբերակը»։

«Ներքին հանձնարարական է եղել»

Նա նշեց, որ, թեև բացահայտ վարչական ռեսուրս չի կիրառվել, բայց մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ հնարավորինս շատ քվե ապահովել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար.

«Որևէ մեկը չփորձի ասել, որ նման բան չի եղել, դա միանշանակ այդպես է։ Բայց դա բացարձակապես ինձ չի մտահոգում, որովհետև ես հույս ունեմ, որ գոնե այս սահմանային ռեգիոնում, որտեղ մարդիկ շատ ավելի լուրջ են վերաբերվում ընտրական պրոցեսին, շատ ավելի հստակ են հասկանում խաղաղության և պատերազմի գինը, իրենց մաշկի վրա զգացել են, թե ինչ է նշանակում՝ տարիներ շարունակ խորհրդարանում ունենալ տգետ պատգամավորներ, որ Արշակ Սադոյանն անվանել էր տապանաքարեր, գոնե զգալի մասը ճիշտ ընտրություն կկատարի՝ հասկանալով, որ առաջիկա խորհրդարանն ամենածանր խորհրդարաններից մեկն է լինելու, առաջիկա խորհրդարանի առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված լինելու, տգետների «շայկային» խորհրդարան չի ուղարկի»։

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Մայիս 23, 2019 22:50 Վերահաստատել են Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված գանահատականները:
ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

Մայիս 23, 2019 19:55 «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց (տեսանյութ)

Մայիս 23, 2019 15:40 Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։
Արարատ Միրզոյանի կողմից ոստիկանին ծեծելու գործը գտնվում է ուսումնասիրության փուլում

Արարատ Միրզոյանի կողմից ոստիկանին ծեծելու գործը գտնվում է ուսումնասիրության փուլում

Մայիս 23, 2019 13:49 Մակագրվել է Հատկապես կարևորագույն գործերով վարչությանը։
«Համարում եմ ինքնաբուխ և շտապ հավաք». Օսիպյանը՝ դատարաններն արգելափակելու մասին (տեսանյութ)

«Համարում եմ ինքնաբուխ և շտապ հավաք». Օսիպյանը՝ դատարաններն արգելափակելու մասին (տեսանյութ)

Մայիս 23, 2019 13:45 Հավաքների ազատության մասին օրենքի շրջանակներում էր:
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին

Մայիս 23, 2019 13:20 Բաղանիս գյուղի ուղղությամբ։
Կառավարության նիստը (տեսանյութ)

Կառավարության նիստը (տեսանյութ)

Մայիս 23, 2019 11:20 Քննարկվում են օրակարգային հարցեր։
«Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը». Ա. Միհրանյան

«Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը». Ա. Միհրանյան

Մայիս 23, 2019 10:50 Փողոցային կրքերով հնարավոր չէ պետություն կառուցել:
Մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանի տղային ու փեսային

Մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանի տղային ու փեսային

Մայիս 22, 2019 19:35 Ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։
Ինչո՞ւ է Դաշնակցությունը հանրահավաք անում (տեսանյութ)

Ինչո՞ւ է Դաշնակցությունը հանրահավաք անում (տեսանյութ)

Մայիս 22, 2019 19:25 Մայիսի 23-ին, ժամը 19։00-ին։
ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը կներկայացվի Ստանիսլավ Զասի թեկնածությունը

ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը կներկայացվի Ստանիսլավ Զասի թեկնածությունը

Մայիս 22, 2019 19:07 Նա կպաշտոնավարի հաջորդ տարվանից:
Դատավորների միությունը հորդորում է ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող արտահայտություններից

Դատավորների միությունը հորդորում է ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող արտահայտություններից

Մայիս 22, 2019 17:35 Զերծ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող գործողությունից։
«Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում». «Ադեկվադ»

«Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում». «Ադեկվադ»

Մայիս 22, 2019 14:10 Իրականացվում է ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակում։
Այս ամենի տակից համոզվա՞ծ եք, որ դուրս եք գալու

Այս ամենի տակից համոզվա՞ծ եք, որ դուրս եք գալու

Մայիս 22, 2019 14:05 Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք։
ՍԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը

ՍԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը

Մայիս 22, 2019 13:10 Դատարանը վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականությունը:
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ

Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ

Մայիս 22, 2019 11:10 Քննարկվում են օրակարգային հարցեր։
«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:55 «Առանց Արցախի՝ մենք չկանք, գոյություն չունենք, մեր ողնաշարն է Արցախը»։
«Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

«Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:50 «Անոնիմ ահազանգ է եղել, որ մենք հասարակական կարգ ենք խախտել Օպերայի և բալետի թատրոնում, ինչը սուտ է»: