Մեկնաբանություն

Դեկտեմբեր 07, 2018 15:15

Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Հայաստանի իշխանությունները վերջին օրերին զբաղված են հերքումներով: Հերքում են Ուշակովին, Զախարովային, Պուտինին ու Լուկաշենկոյին: Հերթի մեջ են Նազարբաևը և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերջինս գոհունակություն է հայտնել, որ հաջողվել է Երևանի հետ հայտարարություն համաձայնեցնել ու հունվարից ինտենսիվանալու են Ղարաբաղի հարցով բանակցությունները (բա ասում էիք, թե իբր Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով չե՞նք բանակցում): Թե ինչ է նշանակում Մամեդյարովի գոհունակությունը, կարելի է գլխի ընկնել: Ինչևէ:

Հայկական կողմի ամեն մի հերքումը մեծ կամ փոքր դիվանագիտական սկանդալ է: Թեման ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել-չնշանակելն է:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բազմիցս խոստացել են, որ հասնելու են այն բանին, որ Յուրի Խաչատուրովից հետո այդ պոստը մնալու է Հայաստանին մինչև կազմակերպության կանոնադրությամբ քարտուղարի համար նախատեսված ամբողջական ժամկետը, այսինքն՝ մինչև 2020 թվականը: Խոստացել են, բայց չի ստացվում, քանզի պաշտոնական Երևանի կոպիտ սխալից օգտվել ու խաղի մեջ է մտել Բաքուն, որը Մինսկի ու Աստանայի ձեռքերով նախ առևտուր է անում Մոսկվայի հետ ու բացի այդ՝ Երևանին ՀԱՊԿ-ում դարձնում է յուրայինների մեջ օտար:

Որքան էլ Փաշինյանը փորձի հիմա ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, միևնույն է, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը չի կարողանալու պահել դիրքը: Առավելագույնը, որին կարող է հասնել հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում այն է, որ այդ պաշտոնում մնա ՌԴ ներկայացուցիչը, ով այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Դա հասկանում է նաև Փաշինյանի թիմը, ու որպեսզի հիմա դեմքները փրկեն, հայտարարում են, թե բա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է, իսկ կարևորը՝ փոխադարձ պարտավորություններն են:

Եթե մի պահ ընդունենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին այդ դեպքում հայտարարում, թե Հայաստանի համար անպայման պահելու են այդ պաշտոնը և ինչո՞ւ են մյուս պետությունները պայքարում այդ պաշտոնի համար: Չորրորդական հարցի կռի՞վ է գնում:

«Սա չորրորդական պաշտոն է» ձևակերպումն իրականում դեմքը փրկելու փորձ է: Ակնհայտ է, որ Երևանը միայն հետին թվով է հասկացել իր սխալը ու հիմա ուղիներ է փնտրում սխալի տակից դուրս գալու և հպարտ քաղաքացիների մոտ «դուխով» երևալու համար: Արդյունքում առաջանում են այն մեծ ու փոքր սկանդալները, որոնց մասին նշվեց վերևում:

Դատելով ամենից՝ Փաշինյանը տեղի է տվել Լուկաշենկոյի ճնշումներին ու համաձայնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դերում տեսնել Բելառուսի ներկայացուցչին, բայց թերևս խնդրել է այդ որոշումը հրապարակայնացնել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Փաշինյանն, ի դեպ, սկսել է այդ պոստի հանձնման գործընթացի քարոզչական մասի իրականացումը:

«Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,-Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Լուկաշենկոն «նագլիաբար» հրապարակայնացրել է իրենց ներքին խոսակցությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսին: Փաշինյանին այլ բան չէր մնում, քան իր խոսնակի միջոցով հերքել, որ նման բան չկա (ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ է հերքել), բայց դե հերքելով մինչև ո՞ւր պետք է հասնենք: Եթե հերքումների մեջ ես հայտնվում, ապա խնդիրը նախևառաջ քո մեջ պետք է տեսնես: Կապ չունի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Եթե կառույցի անդամ երկրները միմյանց հերքում են, արդեն վատ է ու շատ վատ է, որ դրա առիթը տվել է հայկական կողմը:

Հա, ի դեպ, Փաշինյանը խոստացել էր «դուխով» հաշիվ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից, և ՀՀ հպարտ քաղաքացիների չոքերը թուլացել էին մեր ժողովրդական վարչապետի այդ «դուխով» խոստումից: Պահանջեց, թե ոչ, դժվար է ասել, բայց նրանց հանդիպումներից հետո Փաշինյանը, որը սիրում է ուղիղ եթերում ամեն ինչ պատմել, ոչինչ չի ասել հաշիվ պահանջելու մասին, բայց փոխարենը Լուկաշենկոն է հայտարարել, որ Բելառուսին է անցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և Փաշինյանին մնացել է միայն իր խոսնակի միջոցով «դուխով» հերքելու գործը: Բայց դա հեչ: Կարևորն այն է, որ վարչապետի կայքում կան նկարներ, որտեղ երևում է, թե ինչ խոժոռ հայացքով ու «թարախ» դեմքով է Փաշինյանը նայում Լուկաշենկոյին, իսկ դա արդեն լուրջ հաջողություն է: Այդ նկարն ինչ ասես արժե: Այդ նկարը արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերում է: Թե չէ ընկել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի չորրորդական հարցի հետևից:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ է թաքցվում Արցախի հարցով

Ի՞նչ է թաքցվում Արցախի հարցով

Դեկտեմբեր 13, 2018 13:06 Փաշինյանը բանակցում է Ղարաբաղի հարցով այն փաթեթի շրջանակներում, որը ստացել է նախորդից, բայց ցույց է տալիս, թե իբր չի բանակցում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
ՀԱՊԿ-ը մերժեց Նիկոլին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՀԱՊԿ-ը մերժեց Նիկոլին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Դեկտեմբեր 13, 2018 11:10 Փաշինյանը չի՞ հասկանում, որ ինքը անուղղակիորեն կալանքի սանկցիա է տալիս Պուտինին, Նազարբաևին ու Լուկաշենկոյին:
Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Ելք»-ի լուծարումը (տեսանյութ, լուսանկար)

Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Ելք»-ի լուծարումը (տեսանյութ, լուսանկար)

Դեկտեմբեր 12, 2018 12:20 Էդմոն Մարուքյանը կաջակցի Նիկոլ Փաշինյանի՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու ծրագրերին, իսկ Արամ Սարգսյանը կգնա Դավալու:
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին

Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին

Դեկտեմբեր 12, 2018 00:43 Փաշինյանի քայլերը ցույց են տալիս, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» և դրա հետ կապված վենդետաներն ավելի մեծ արժեք են, քան Արցախի ազատամարտը:
Կալիգուլայի ձին ու Նիկոլի շունը

Կալիգուլայի ձին ու Նիկոլի շունը

Դեկտեմբեր 11, 2018 15:30 Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչին ձգտում էր Սերժ Սարգսյանը՝ ունենալ ամբողջությամբ կամակատար ԱԺ:
Հետընտրական հարցեր

Հետընտրական հարցեր

Դեկտեմբեր 11, 2018 12:45 ՀՀԿ-ն մնաց իր իսկ կիրառած «պրյոմի» տակ, ընկավ իր իսկ փորած փոսը ու արդյունքում երեկվա լրբերը դառան սրբեր:
ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

Դեկտեմբեր 11, 2018 11:30 Փաշինյանին չհաջողվեց այնպես աշխատել դրսի ու մասնավորապես՝ Մոսկվայի հետ, որ հաներ բոլոր կասկածները Հայաստանում արևմտյան դավադրության մասով:
Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Դեկտեմբեր 10, 2018 16:35 Սերժ Սարգսյանի համեմատ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, շատ ավելի  ագահ գտնվեց:
Երեք նախագահների մոտիվացիաները (տեսանյութ)

Երեք նախագահների մոտիվացիաները (տեսանյութ)

Դեկտեմբեր 10, 2018 12:50 Երեք նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է հրապարակավ վերցրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժող դրոշակը և հիմա նա բանտում է:
Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Դեկտեմբեր 09, 2018 22:25 ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցույց է տվել «Իմ քայլի» իրական վարկանիշն ու ձևակերպել նոր ուժի ստեղծման պահանջ:
Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Դեկտեմբեր 08, 2018 13:31 Նախ պետք է սահմանադրական կարգի տապալման 1996-ի գործը քննվի, հետո նոր քաղաքական ու իրավական առումներով հասկանանք, թե ինչ է եղել 2008-ին:
Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Դեկտեմբեր 07, 2018 18:45 Բացվում է այսպես կոչված «Պանդորայի արկղը», որի փակողն այլևս Նիկոլ Փաշինյանը չի լինելու:
«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը

«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը

Դեկտեմբեր 07, 2018 17:10 «Իմ քայլի» անդամները գիտելիքների ու պատրաստվածության առումով շատ թույլ են, բայց միևնույն է հետիշխանափոխական մթնոլորտը նրանց համար կապահովի քաղաքական մենաշնորհ:
Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Դեկտեմբեր 07, 2018 15:15 Փաշինյանը խոստացել էր «դուխով» հաշիվ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Պահանջե՞ց: Եթե այո, ապա ի՞նչ արդյունք ունենք:
Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբեր 07, 2018 13:10 Հարցը սկզբունքն է և քաղաքական որոշումը: Եթե դատելով է, ապա պետք է դատվեն բոլորը, այդ թվում՝ Նիկոլը:
ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»

ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»

Դեկտեմբեր 07, 2018 00:21 Նախկինում «քառակուսի» դեմք ընդունած ՀՀԿ-ականներն ազատվել էին «զնաչոկային» կապանքներից ու դարձել հումորով և հնարամիտ, բայց արդեն ուշ է:
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ իյա՛, իրո՞ք (տեսանյութ)

Դեկտեմբեր 06, 2018 12:06 Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում է Սարգսյանի ասածները և շարունակում անել նրա արածները:
Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Դեկտեմբեր 05, 2018 11:45 Մեր ժողովուրդն այնքան դուխ ունեցավ, որպեսզի մերժի Սերժին, բայց այնքան խելք չունեցավ, որ նույն, ես կասեի՝ ավելի կեղտոտ ջուրը երկրորդ անգամ չմտնի:
Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Դեկտեմբեր 05, 2018 00:21 Եթե համադրենք Պուտինի ու Փաշինյանի ներկայացուցիչների ասածները, ապա կստացվի, որ կա՛մ Պուտինն է ստում, կա՛մ Փաշինյանը:
Աներձագս աներձագիդ վնաս չէ կամ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղին

Աներձագս աներձագիդ վնաս չէ կամ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղին

Դեկտեմբեր 04, 2018 14:55 Պատգամավոր է դառնում ոչ թե սովորական աներձագ, ինչպիսին Տարոնինն էր, այլ ժողովրդի վարչապետի աներձագ, այսինքն՝ համարյա ժողովրդի աներձագ: