Հարցազրույց

Դեկտեմբեր 08, 2018 10:29

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

ArmDaily.am-ին տված հարցազրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից, գնահատում է դատարանի այսօրվա որոշումը։

–Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք կալանքից ազատել էիք Քոչարյանին, ձեր գործընկերը՝ Ռուբիկ Մխիթարյանը, տրամագծորեն հակառակ որոշումն է կայացրել։

–Ես չեմ կարող գնահատական տալ, միայն Վճռաբեկ դատարանը կարող է գնահատական տալ։

–Եթե դուք այլ որոշում էիք կայացրել, հնարավոր է ձեզ պատասխանատվության ենթարկեն, օրենքը ինչ-որ բան նախատեսո՞ւմ է։

–Օրենքը թույլ է տալիս, եթե դատավորը որեւէ խախտում է թույլ տալիս, իհարկե։ Օրինակ՝ կարող են կարգապահական վարույթ հարուցել։

–Նման պրակտիկա կա՞, երբ, օրինակ, նույն ատյանի տարբեր դատավորներ տարբեր խափանման միջոց են ընտրում, մեկին պատժում են։

–Նման դեպքեր չեմ հիշում, բայց ոչինչ չեմ բացառում։

–Կալանքից ազատելիս Դուք հիմքում դրել էիք անձեռնմխելիությունը, այժմ նրան նորից կալանավորեցին։ Հնարավո՞ր է այս որոշման վրա ազդել են քաղաքական հայտարարությունները կամ ԱԱԾ, ՀՔԾ պետերը կապի մեջ են եղել դատավորի հետ։

–Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ։

–Ո՞ւմ վրա՝ դատավորի՞, թե՞ համակարգի։

–Համակարգի մասին է խոսքը, ես Մխիթարյանին նկատի չունեմ։

–Ո՞ւմ կողմից է եղել ճնշումը։

–Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո՛, ճնշում է եղել։

–Միայն հայտարարությունների՞ տեսքով, թե՞ այլ միջոցներով եւս։

–Ես կարող եմ հայտարարությունների տեսքով գնահատական տալ, այլ ինֆորմացիա չեմ տիրապետում։

–Պարոն Մխիթարյանը ձեր կոլեգան է, նա վախեցող, բիրտ ճնշմանը տուրք տվող տեսա՞կ է։

–Ես Մխիթարյանին ճանաչում եմ միայն որպես օրենքով ղեկավարվող անձնավորություն։

–Լավ, եթե նա օրենքով է ղեկավարվել եւ կալանավորվել է, իսկ դուք ինչո՞վ եք առաջնորդվել։

–Տարբեր իրավաբաններ տարբեր տեսակետ կարող են ունենալ նույն հարցի վերաբերյալ։ Եթե ես այսօր որոշում կայացնեի, նույն որոշումը կկայացնեի, Մխիթարյանը այլ կարծիք է ունեցել փաստորեն, ինչ կարող եմ ասել։

–Բայց չի կարող չէ՞ նույն օրենքը մի դեպքում ազատել Քոչարյանին, մյուս դեպքում՝ կալանավորել, նույն գործի, ապացույցների հետ գործ ունենք։

–Ուրեմն մեկը սխալվել է։

–Ո՞վ է սխալվել։

–Ես չեմ կարող ասել։ Վճռաբեկ դատարանը գնահատական կտա։

–Իսկ սխալվող դատավորի նկատմամբ ինչ-որ գործողություն լինո՞ւմ է։

–Եթե ակնհայտորեն կոպիտ խախտում է թույլ տվել դատավորը, իհարկե։

–Հիմա ձեր նկատմամբ ինչ-որ բան լինելո՞ւ է։

–Ես չեմ կարող ասել, ես իմ կարծիքին եմ մնում, գտնում եմ, որ ճիշտ դատական ակտ եմ կայացրել՝ օրենքի տառին համապատասխան, մնացած գնահատականը թող վերադաս դատարանը տա։

–Զարմացա՞ծ եք Մխիթարյանի որոշման վրա, թե՞ սպասելի է։

–Չեմ կարող մեկնաբանել, ոչ զարմացած էի, ոչ էլ սպասում էի։

–Կարո՞ղ է ազդել են վերջին օրերի հայտարարությունները։

–Ճիշտ կլինի՝ այդ հարցը Մխիթարյանին ուղղեք, որ ճնշում է եղել դատարանի նկատմամբ, դա միանշանակ, կոնկրետ չեմ ասում Մխիթարյանի, դատական համակարգի նկատմամբ։ Անթույլատրելի եմ համարում, որ հրապարակայնորեն ինչ-որ մատ են թափ տալիս դատարանի վրա, տարբեր հայտարարություններ անում։

–Կարծում եք՝ Քոչարյանը չպե՞տք է կալանավորվեր անձեռնմխելիության հիմքով։

–Այո, բացի նրանից, ինչ կա դատական ակտում, ոչինչ չեմ կարող ասել, ի պաշտոն իրավունք էլ չունեմ, միայն կարող եմ ասել՝ ճիշտ դատական ակտ եմ կայացրել։

–Ընտրություններից առաջ պատահակա՞ն է այս ամենը։

–Որոշմանը ծանոթ չեմ, գնահատական չեմ կարող տալ, ծանոթ լինեի, էլի չեմ կարող տալ։

Մանրամասները՝ ArmDaily.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

Հունվար 11, 2019 12:46 Քաղաքական հետապնդումն իրականացվում է անթաքույց ու կոպիտ ձևերով։
«Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի հասցեատերը ոչ միայն Քոչարյանն է, այլև Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի հասցեատերը ոչ միայն Քոչարյանն է, այլև Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

Դեկտեմբեր 28, 2018 20:11 «Աբսուրդ է Քոչարյանի դեմ մեղադրանքը, դա քաղաքական պատվեր է Փաշինյանի կողմից»։
Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

Դեկտեմբեր 13, 2018 21:13 «Ամբողջ այս գործընթացներն ուղղորդված են»։
Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դեկտեմբեր 08, 2018 10:29 Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո՛, ճնշում է եղել։
«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

Դեկտեմբեր 07, 2018 12:24 «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։
«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

Դեկտեմբեր 05, 2018 15:55 «Նույն կերպ Սերժի Սարգսյանի ղեկավարման մեծամասնության օրոք է եղել»։
Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Նոյեմբեր 22, 2018 13:16 Վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունենում։
Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 21, 2018 09:54 Պայքարը ընդամենը իշխանության լծակներին տիրանալու համար է։
Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Նոյեմբեր 14, 2018 16:11 «Սամվել Մայրապետյանի հանդեպ խտրական վերաբերմունք կա»:
Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2018 17:12 Խոսել են Հայաստանից և Ղարաբաղից։
Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Հոկտեմբեր 29, 2018 13:32 «Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ»։
Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ

Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ

Հոկտեմբեր 24, 2018 16:06 Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն:
Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Հոկտեմբեր 20, 2018 11:33 Սա չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության և կայուն երկիր ներկայացնելուն: