Լրահոս

08.12.2018 14:38


Երևանում բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 4398 Տ համարանիշի և Opel մակնիշի 34 TT 302 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai ավտոբուսը սպասարկում է թիվ 47 երթուղին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը