Լրահոս

09.12.2018 09:46


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 09:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Այս խորագրի վերջին նյութերը