Քաղաքական

09.12.2018 09:51


«Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել». Օսիպյան (տեսանյութ)

«Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել». Օսիպյան (տեսանյութ)

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ազատություն». - Դուք արդեն ունեի՞ք տեղեկություններ, որ նա կեղծ անձնագրով է շրջագայում։

Օսիպյան. - Տեսեք՝ ամիսներ առաջ, երբ որ մենք բարձրաձայնում էինք, որ մեր տեսադաշտում է, լրատվամիջոցներից ոմանք կարծում էին, որ անլուրջ հայտարարություններ եմ անում, բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց։ Ես կասեի, որ շատ լավ համագործակցություն տեղի ունեցավ մեր գործընկերների հետ՝ և ոստիկանության ուժերի, և նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների հետ, եվրոպական տարբեր գրասենյակների հետ և տվեց իր դրական արդյունքը։

«Ազատություն». - Նրան արդեն տեղափոխե՞լ են Հայաստան։

Օսիպյան. - Դեռ ոչ, համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զբաղվում է։ Կարևորը որ ինքը ձերբակալված է, ձերբակալված է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, այնուհետև կարտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը։

Այս խորագրի վերջին նյութերը