Լրահոս

09.12.2018 17:10


Արարատում Սաշիկ Սարգսյանը КамАЗ-ով բախվել է Գագիկ Բեգլարյանի վարած КамАЗ-ին․ կան վիրավորներ

Արարատում Սաշիկ Սարգսյանը КамАЗ-ով բախվել է Գագիկ Բեգլարյանի վարած КамАЗ-ին․ կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Սաշիկ Սարգսյանը իր վարած КамАЗ 5320 մակնիշի 52 ՏԼ 472 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 55-ամյա Գագիկ Բեգլարյանի վարած КамАЗ 53312 մակնիշի 35 MD 383 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի երկայնքով ձգվող D=159 մմ միջին ճնշման գազատար խողովակին: Բախման հետևանքով տեղի է ունեցել գազի ուժեղ արտահոսք և կոտրվել են գազասյուներն ու գազախողովակը: Վարորդներն էլ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Ավտոմեքենաները բարձված են եղել ցեմենտով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը