Քաղաքական

09.12.2018 21:14


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592, 479։

Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների.

Թիվ 1 ընտրատարածք 97 300
Թիվ 2 ընտրատարածք 105 234
Թիվ 3 ընտրատարածք 104 627
Թիվ 4 ընտրատարածք 97 438
Թիվ 5 ընտրատարածք 112 179
Թիվ 6 ընտրատարածք 103 927
Թիվ 7 ընտրատարածք 61 306
Թիվ 8 ընտրատարածք 96 433
Թիվ 9 ընտրատարածք 113 111
Թիվ 10 ընտրատարածք 117 465
Թիվ 11 ընտրատարածք 103 697
Թիվ 12 ընտրատարածք 94 423
Թիվ 13 ընտրատարածք 57 700

Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 574 947 մարդ կամ ընտրողների 60.86 տոկոսը:

Նշենք, որ 2017-ին ընտրողների թիվը կազմել է 2, 587, 706 մարդ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը