Քաղաքական

11.12.2018 16:10


Էրդողանի աշխատակազմը պատասխանել է Փաշինյանին

Էրդողանի աշխատակազմը պատասխանել է Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը պատասխանել է վարչապետի ժամանակավոր պաշտանակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Թուրքիան պատրաստ են կարգավորել իրենց հարաբերություններն առանց նախապայմանների:

«Որպեսզի կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները, անհրաժեշտ է, որ Հայաստանը դուրս գա ադրբեջանական «օկուպացված» տարածքներից»,-թուրքական Trend գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, երեկ՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ. ««Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,–ասաց Փաշինյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցված են 1993թ.–ից, երբ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է միջպետական սահմանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձ ձեռնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 2008թ.–ին` Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման պատրվակով, ինչի առիթով այդ նախաձեռնությունը ստացավ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը