Լրահոս

13.12.2018 09:16


Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում և Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Այս խորագրի վերջին նյութերը